Եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությունը ամբողջապես խեղաթյուրված է. Մայր Աթոռի հայտարարությունը

28 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով, որի իրավազոր նիստը հնարավոր չեղավ գումարել Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի, Տ․ Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տ․ Վազգեն արք․ Միրզախանյանի, Տ․ Վրթանես եպս․ Աբրահամյանի, Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի բացակայության պատճառով

Այնուամենայնիվ ներկա ժողովականները մասնավոր անդրադարձ ունեցան նոյեմբերի 27-ին ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։

Արձանագրվեց, որ հիշյալ շարադրանքն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։

Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։

Նշվեց նաև, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից։

Տեղեկացվեց նաև, որ նոյեմբերի 24-ին հանձախմբի ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով առկա հանձնախմբի արդյունավետ աշխատելու դժվարությունները, գրություն է ուղղել Վեհափառ Հայրապետին՝ առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաև քննարկել Սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։

Նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ նոյեմբերի 25-ին իրազեկվել են և համաձայնություն տվել գործող հանձնախմբի անդամները։

Այսու, ակնհայտ է, որ հայտարարության մեջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են և շինծու, Սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը՝ անթույլատրելի։

Դատապարտելի և անընդունելի համարելով որդեգրված սույն կեցվածքը՝ ժողովականները խիստ հրամայական նկատեցին, որ եկեղեցականները վերադառնան կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում, և չխաթարեն Եկեղեցու միաբանությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Նմանատիպ նյութեր

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է զբաղեցնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Հայոցյանի հեռանալուց հետո։ Մեր աղբյուրների...

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի...

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ...

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործը քննող, գործարարին կալանքի տարած, 53 հոգանոց քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթին Քննչական կոմիտեից ի պատասխան հաստատեցին լուրը՝...

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...