«Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն

24 Փետրվարի, 2026

«Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եկեղեցու շուրջ եպիսկոպոսական հավաքից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական լծակների ամբողջ ծանրությամբ գործարկում է սահմանադրությունը ոտնահարող ներխուժում՝ ուղղված հայության ամենահին համազգային հաստատության՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա պետական ապարատի կողմից սրբության դեմ իրականացվող բացահայտ ահաբեկչություն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ պետական ամբիոնը սարքել է Եկեղեցին պառակտելու և խրամատավորելու գործիք։ Նրա հրապարակային շանտաժը, լկտի պիտակավորումներն ու վերջնագրերը փաստացի ոտնձգություն են Եկեղեցու անկախության և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության նկատմամբ։ Սա ոչ մի «բարեփոխում» էլ չէ, սա ուժային լծակներով իրագործվող բռնազավթման փորձ է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հլու-հնազանդ կցորդ սարքելու նպատակով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իշխող կուսակցության գրասենյակը չէ։ Կաթողիկոսական Աթոռը վարչապետի գրպանի խաղալիքն ու «կադրային ռեզերվը» չէ։ Եվ Եկեղեցու դարավոր կանոնակարգը ձեր քաղաքական քիմքին հարմարեցվող ճաշացանկ չէ։

ՀՀ Սահմանադրությունը հստակ կարմիր գիծ է քաշել. կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից և վերջ։ Սա շուկա չէ, սա սահմանադրական պարտադրանք է։ Այդ գիծը տրորող ցանկացած իշխանավոր առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ իշխանական ապօրինի ու հանցավոր հիվանդագին մոլուցքով։

Վարչապետի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի հրապարակային պահանջն ու շինծու մեղադրանքների տարափը քաղաքական ամոթալի պատվեր է։ Դրան հաջորդած այսպես կոչված «բարեփոխումների ճանապարհային քարտեզը» պարզապես զավեշտ է՝ Կաթողիկոսին հեռացնելու խղճուկ փորձ։

Եվ ահա, վերջին օրերին գործի դրվեց պետական ռեպրեսիաների ողջ զինանոցը. քրեական շինծու գործերով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների երկրից ելքի արգելափակումը խայտառակ ցինիզմ է։ Սա Եկեղեցին պետական մահակով խեղդելու ողորմելի փորձ է, ինչի պատճառով Վեհափառը չի կարողացել նախագահել Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսական հավաքը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձավ ազգային կորուստների անվերջանալի սկիզբ. կորցրինք Արցախը, խեղաթյուրվեց ու վերաշարադրվեց հայոց պատմությունը, կրթական ծրագրերից արմատախիլ արվեց Հայոց Եկեղեցու պատմությունը՝ հասարակության մեջ նպատակաուղղված անհավատություն սերմանելով։ Այսօր արդեն այս ավերիչ մեքենան անցել է գլխավոր թիրախին՝ բուն Եկեղեցու կործանմանը:

Փետրվարի 17–19-ի Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը ձեզ համար դատավճիռ է։ Եպիսկոպոսները հստակ արձանագրեցին, որ սա բացարձակ ապօրինի քրեական հետապնդում և հալածանք է Եկեղեցու դեմ։ Սա արդեն մեր կարծիքը չէ, սա Եկեղեցու հավաքական բարձրագույն ղեկավարության կոշտ ապտակն է իշխանություններին։

Մենք թույլ չենք տալու, որ արտաքին թշնամու առաջ կզածները ներսում պառակտման ֆաբրիկա աշխատեցնեն։ Եկեղեցին թուլացնելով՝ դուք կոտրում եք ազգի դիմադրողականության վերջին ողնաշարը։

Միաժամանակ, մենք անողոք ենք լինելու Եկեղեցու ներսում գտնվող դավաճան պառակտիչների նկատմամբ։ Սքեմ հագած այն «խոտորյալները», ովքեր իրենց ուխտը վաճառում են քաղաքական պաշտոնյաների գովքի դիմաց, վաղը նույն հեշտությամբ ծախելու են նաև հայրենիքը։ Ներսից քայքայող այս գործելաոճը դավաճանություն է, ուրիշ ոչինչ։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը պահանջում և զգուշացնում է.

Անհապաղ դադարեցնել քրեական գործերի շինծու շղթան, ճամփորդական արգելքներն ու վարչական ահաբեկումները, որոնք կաթվածահար են անում Եկեղեցու գործունեությունը;

Դադարեցնել վարչապետական մակարդակով Եկեղեցու ներքին հարցերը «քաղաքական բազարի» առարկա դարձնելը։ Եկեղեցու հարցերը լուծվում են կանոնական ատյաններում, ոչ թե կառավարության դահլիճներում կամ ֆեյսբուքյան ստատուսներով;

Կանգնեցնել քաղաքական հալածանքները, անհապաղ ազատ արձակել և դադարեցնել հետապնդումները բոլոր այն հոգևորականների և քաղաքացիների նկատմամբ, ում վրեժխնդրորեն պատժում եք Եկեղեցուն պաշտպանելու համար;

Պատասխանատվության ենթարկել դավաճաններին: Եկեղեցու ներսում պառակտում սերմանող ցանկացած գործողություն պետք է ստանա կոշտ կանոնական հարված։ Ոչ ոք իրավունք չունի «սրբազանի» սքեմի տակ թաքնվելով աշխատել որպես իշխանական տրոյական ձի։

Պետական լծակներով Եկեղեցուն ծնկի բերելու փորձերը ձեզ համար ավարտվելու են խայտառակությամբ և պետության հեղինակության վերջնական կործանմամբ։

Պետությունն ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ պղծում է սրբությունները, այլ երբ հասկանում է իր չափն ու սահմանը։

Պահանջը մեկն է. դադարեցրե՛ք իշխանական ներխուժումը Սուրբ Էջմիածին։ Վերադարձրե՛ք պետությունը Սահմանադրության դաշտ։ Եվ հանգի՛ստ թողեք Եկեղեցին։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Նմանատիպ նյութեր

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 11:00 -ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի և փաստաբան Արամ...

ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»

ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»

ՀՀ կառավարական միակ ինքնաթիռը (Airbus A319 ACJ), որը մայիսի 6-ին տեխսպասարկման աշխատանքների իրականացման համար Երեւանից թռել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, 5 ամիս անց՝ հոկտեմբերի 9-10-ի գիշերը, վերադարձել է Հայաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը։ 1998 թ. արտադրված...

Եթե Սամվել Կարապետյանը վարչապետ լիներ, արցախահայության խնդիրներն արդեն լուծված կլինեին․ Արամ Վարդևանյան 

«Այս երեք տարիների ընթացքում բոլոր այն սոցիալ-տնտեսական անասելի դժվարությունները, որին բախվում են մեր քույրերը և եղբայրները Արցախից, բնականաբար թիվ մեկ պատասխանատուն, մեղավորն էլ «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Եթե իրենց թվում է այն մի քանի...

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։ Ավագանու այսօրվա որոշման համաձայն` Նոր Արեշի 3-րդ փողոցն այսուհետ կկոչվի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով՝ Մետաքսեի փողոց, իսկ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցը կկոչվի Երվանդունիների փողոց:...