Թուրքիայի նախագահը Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել

29 Հունվարի, 2026

Թուրքիայի նախագահը  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել, հայտնում է թուրքական կառավարամետ Hürriyet-ը։

Թերթի տվյալներով՝ Էրդողանն առաջարկն արել է հունվարի 27-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Թուրքիայի առաջնորդը առաջարկել է բարձր մակարդակի հանդիպում՝ ԱՄՆ–ի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, հնարավոր է՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ «Հաղորդվում է, որ Թրամփը դրական է արձագանքել Էրդողանի այս առաջարկին»,- գրում է թերթի սյունակագիր Հանդե Ֆըրատը։

Թերթը նաև հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններ վարելու համար, բայց հստակ ժամկետներ չեն նշվում։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է ՀՀ իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը

Կարևորվել է ՀՀ իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ,...

Միրզոյանն ազդարարեց՝ Հայաստանը տարածաշրջանային այդ գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. քաղաքագետ

Միրզոյանն ազդարարեց՝ Հայաստանը տարածաշրջանային այդ գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. քաղաքագետ

«Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է», Վարշավայում ֆորումի ժամանակ հայտարարում է Հայաստանի ԱԳ...

Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am

Որքան աշխատավարձ է քաղաքապետարանից ստացել Սուրեն Գրիգորյանը, որն արդեն չի բավականացնում. 24news.am

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հոկտեմբերի 13-ի ավագանու նիստի ընթացքում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Լրագրողը հարցրեց, թե արդյոք այն աշխատավարձը, որը ստանում է, դժվա՞ր է դրանով ապրել, ինչին փոխքաղաքապետն արձագանքեց․ «Եղել է ավելի դժվար, բայց եթե նկատի...

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Մարզերից եկող ավտոմեքենաները թողնել Երևանի մուտքի մոտ, շարունակել ճանապարհը ավտոբուսով․ սա Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի «հոյակապ» առաջարկն է՝ մայրաքաղաքում առաջացած տրանսպորտային ճգնաժամը...

Ընկերությունների կապարակնքումը խնդիր չէ, այլ հանցագործություն․ Արամ Օրբելյան 

Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ՀՀ...