ԵՊԲՀ-ից հանել են Շուշիի հերոսամարտի և Ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները․ Լիա Սարգսյան

4 Ապրիլի, 2026

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

««Իշխանություն» լրատվականը հայտնել էր, որ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքից հեռացվել են արցախյան պատերազմներին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի հերոսամարտի եւ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները։ Թեման լայն արձագանք էր ստացել հանրային դաշտում՝ առաջացնելով դժգոհության և մտահոգության ալիք։

Մեր հրապարակմանը արձագանքել էր համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ վստահեցնելով, թե ցուցանմուշները պարզապես տեղափոխվել են համալսարանի թանգարան՝ ավելի տեսանելի և լավ տեղ։ Մենք գնացինք մեր գրած նյութի հետքերով՝ հանրությանը ապացուցելու համար, որ ճիշտ ենք։

«Իշխանություն» լրատվականին պատմել էին, որ հենց մեր հրապարակման հաջորդ օրը, շտապ և հապճեպ կերպով սկսվել է ցուցանմուշների մի մասի տեղափոխումը թանգարան՝ հանրային աղմուկը մեղմելու և մեզ «սուտ հանելու» նպատակով։

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ համալսարանի թանգարանը տարածքային սահմանափակումներ ունի և ֆիզիկապես ի վիճակի չէ ընդունել ամբողջ ծավալով այդ ցուցադրությունը։ Տեղում արձանագրված պատկերն ամբողջությամբ հաստատեց մեր գնահատականը։

Այցի ժամանակ պարզեցինք, որ իսկապես այդպես է։ Սկզբում մեզ թույլ չէին տալիս մտնել թանգարան, ասում էին՝ փակ է։ Սակայն մենք պնդեցինք, որ բացեն դուռը եւ ցույց տան, որ ցուցանմուշներն այնտեղ են։ Երկարատեւ պայքարից հետո ի վերջո բացեցին դուռը, եւ ինչ պարզվեց՝ տեղի սղության պատճառով ցուցանմուշները լցրել իրար վրա։ Ակնհայտ էր, որ տեղափոխումն իրականացվել է շտապողականությամբ։

Մեզ պատմեցին, որ դա արվել է տեսանյութ նկարահանելու եւ հանրությանը խաբելու համար։

Թանգարանում բացակայում էին կարևորագույն ցուցանմուշները՝ Շուշիի ազատագրման և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտները, որոնք նախկինում գտնվում էին ռազմաբժշկական ֆակուլտետի «փառքի անկյունում» և կրում էին հստակ գաղափարական ու խորհրդանշական նշանակություն։

«Իշխանություն» լրատվականը շարունակելու է հետևել թեմային։ Մենք ակնկալում ենք, որ առնվազն մինչև ապրիլի 24-ը թանգարանում պատշաճ տեղ կհատկացվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մանրակերտին, իսկ մինչև մայիսի 9-ը՝ Շուշիի հերոսամարտը խորհրդանշող ցուցանմուշը կվերադառնա իր արժանի և տեսանելի դիրքին՝ առանց ձևական և ցուցադրական մոտեցումների»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է...

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը: Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի...

Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանից չի հանվել շրջափակումը, չեն ապասառեցվել իրանական ակտիվները, չի չեղարկվել նավթային էմբարգոն, չեն դադարեցվել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ինչպես նաև չեն կատարվել հուշագրի այլ...

Քաղաքականությունը թողնե՞նք ձեր հույսին․ Սխալ եք․ Ձեր հույսին պետք չէ թողնել․ Քրիստինե Վարդանյան 

  «Գիտե՞ք, վեց տարի շարունակ գալիս եք այստեղից ու ասում՝ Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա։ Հետո էլ, բանը դրամատիզմի համար ավելացնելու նպատակով, կարծեմ, ասում եք՝ հպում էլ եղել է։ Չէ՛, սխալ եք ասում,...

Բոլոր դատավորները թող հիշեն՝ կօգտագործեն, երբ պետք եղավ, կթողնեն մի կողմ․ Գեղամ Մանուկյան

  «Այստեղ Արթուր Սարգսյանի, «18 արդարների», Սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել՝ խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելուց, այլև շարունակում են...