ԵՄ-ն մտադիր է ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ. Պետեր Սիյարտո

15 Դեկտեմբերի, 2025

ԵՄ առաջնորդները կրկին փորձում են խափանել Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները և մտադիր են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ ТАСС-ի փոխանցմամբ:

Նա կարծում է, որ այժմ տեղի ունեցողը նույնն է, ինչ տեղի է ունեցել 2022 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո, և նույնը, ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում 2025 թվականի օգոստոսի 15-ին կայացած հանդիպումից հետո։

«Եվրոպացիները, Բրյուսելի պաշտոնյաները և արևմտաեվրոպական քաղաքական գործիչները ցանկանում են խափանել խաղաղության բանակցությունները։ Արևմտաեվրոպական քաղաքական գործիչներն այժմ գրեթե բացահայտորեն զբաղվում են սադրանքներով և ցանկանում են ամբողջ Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ», — ասել է Սիյարտոն M1 հեռուստաալիքով հեռարձակված տեսաուղերձում։

Նմանատիպ նյութեր

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին...

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։ Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ «Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...