«ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան

13 Մարտի, 2025

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը անդրադարձել է «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևին, որն ընդունել է Եվրոպական խորհրդարանը։ Հաղորդագրությունում նշված է․

«Մարտի 13-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը  ձայների 523 կողմ, 3 դեմ և  84 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայ պատանդների, այդ թվում՝  «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը, ինչին նախորդել էր նույն թեմայի շուրջ խորհրդարանական քննարկումը մարտի 12-ին։

Բանաձևն արձանագրում է 23 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գերեվարումը էթնիկ զտումներից հետո, մի իրավիճակ, որը, ըստ խորհրդարանի, պահանջում է միջազգային մոնիտորինգ, որը պետք է իրականացվի Եվրոպական միության կողմից։ Դատապարտելով 23 հայ պատանդների ապօրինի կալանավորումը և նրանց հանդեպ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը՝ խորհրդարանը  պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել՝ վկայակոչելով չարաշահումների, խոշտանգումների և անօրինական գործունեության մի շարք ապացույցներ։ Հատկանշական է, որ բացի գերիներին ազատ արձակելու պահանջից և Ադրբեջանին ուղղված հորդորից՝ կատարել Ժնևի կոնվենցիայի իր պարտավորությունները, բանաձևը նաև ԵՄ գործադիր իշխանություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես դատավորների ու դատախազների, ովքեր զբաղված են կեղծ դատավարություններով:

Մարտի 12-ին կայացած քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննադատել են կեղծ դատավարությունների «ստալինյան» բնույթը, ինչպես նաև ԵՄ գործադիր իշխանության մարմիններին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները անտեսելու համար։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիտենիս Պովիլաս Անդիուկայտիսը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ համարելով Արցախի էթնիկ զտումը որպես «ռազմական հանցագործություն»: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայերի դեմ իրականացված «էթնիկ զտումները» և կրկնել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ֆրանսիացի խորհրդարանական Նատալի Լուազոն ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասին կոչ է արել անձամբ այցելել Հայաստան և երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Ընդունված բանաձևը նաև անդրադառնում է ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հանդեպ վատ վերաբերմունքին և առողջության վատթարացմանը՝ ԵՄ գործադիր իշխանությանը հորդորելով դատավարությունների ժամանակ պահանջել ԵՄ և անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև կանոնանվոր այցելություններ պատանդներին, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի այցելություն։

Եվրոպական խորհրդարանը ավելի վաղ, 2024թ․ դեկտեմբերի 19-ին ընդունված իր բանաձևում, անդրադարձել էր ռազմագերիների խնդրին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանում լրագրողների և ընդդիմադիր գործիչների շարունակական ճնշումներն ու հետապնդումները։ Այս համատեքստում բանաձևն արձանագրել էր հայ ռազմագերիների կալանավորումը՝ որպես Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու ցանկության օրինակ։ Բացի այդ, այն նաև պահանջել է «կասեցնել 2022 թվականին ստորագրված ԵՄ-Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում։ Այս վերջին պահանջը կրկնվում է նաև այսօր ընդունված բանաձևում։

Այս կոչերը նշան են միջազգային աճող կոնսենսուսի՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, պատանդներին անհապաղ ազատ արձակելու, պատժամիջոցներ սահմանելու և այլնի վերաբերյալ։ Բանաձևը նաև հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի անկախ հետաքննության կոչ է անում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս զարգացումը և վերահաստատում է իր կոչը ԵՄ գործադիր մարմնին՝ հավատարիմ մնալու այս ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումներին: Ըստ գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի․ «ԵՄ գործադիրն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը։ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է բանաձև, որը խստորեն դատապարտում է կեղծ դատավարությունները՝ դրանք անվանելով հենց այդպիսին՝ լիովին հասկանալով դատավարության անօրինական բնույթը, որն օգտագործվում է ոչ միայն 16 հայ պատանդներին վախեցնելու, այլև Հայաստանին ու հայ ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: ԵՄ-ի կողմից նպատակաուղղված պատժամիջոցների սահմանումն ու դիտորդական առաքելություններ ուղարկելն առաջին քայլերը կլինեն  հայատյացության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներին։ Մերցի գործունեությունը դրական է գնահատել...

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

«Պարզ մարդկային ճշմարտությունները, իրողությունները մեր ժողովրդի հետ կապված՝ այնքան այլևս անօգուտ է սրանց բացատրել, որովհետև գիտելիքի պակասն է, կամ ընդհանրապես իրենց քաղաքականությունը արդարացնելու համար ամենաաբսուրդային մեկնաբանությունների տիրույթ են հայտնվում»,-...

Բուլղարացի մարզիչ Ժիվկո Իվանովը հրապարակային աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Բուլղարացի մարզիչ Ժիվկո Իվանովը հրապարակային աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Բուլղարացի մարզիչ և «Православна Зора» կազմակերպության նախագահ Ժիվկո Իվանովը հրապարակային ուղերձ է տարածել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Իր գրառման մեջ նա նշել է, որ աղոթում է Ծառուկյանի, նրա ընտանիքի և հայ ժողովրդի համար։ Իվանովի հրապարակումը տարածվել է նաև...

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես Եվրոպական երկրներում։ Հայտնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է...

Ջրառատում էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Ջրառատում էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոնի առաստաղի փայտյա...