ԵՄ ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը

14 Հուլիսի, 2025

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ.

Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու նպատակով: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը ողջունեցին Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունեցին ԵՄ-ՀՀ Գործընկերության նոր օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևոր հանգրվան է կապերի խորացման համատեղ հանձնառության համար: Նրանք նաև գոհունակությամբ նշեցին վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի` վերջերս ընդունված «ԵՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը:

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում, ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։

2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը 50%-ով մեծացրեց ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը: Ներդրումները խթանելուն միտված 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնությամբ և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ավելի սերտ ոլորտային համագործակցությանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածներում ներդրումներին:

Այս համատեքստում, ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային կապակցվածությանը և հաշտեցմանը: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը նաև նշեցին Հայաստանի շարունակական ջանքերը՝ միտված Հարավային Կովկասում կայունության խթանմանը, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով: Առաջնորդները նաև ընդգծեցին Հայաստանը ԵՄ տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակներում, ներգրավելու հնարավորության կարևորությունը։

Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար: Վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնեցին շարունակել համատեղ ջանքերն այդ ուղղությամբ։

Անվտանգության ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ գտավ քննարկումներում: Առաջնորդները ողջունեցին ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը:

Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին և միջամտությանը, ապատեղեկատվությանը և կիբեռսպառնալիքներ, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և կիրառելու ԵՄ առկա գործիքները: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին։

ԵՄ առաջնորդները ողջունեցին այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Վերջում առաջնորդները եզրակացրին, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում և կոչ արեցին շարունակել առաջընթացն այս աշնանը կայանալիք ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստին»։

 

Նմանատիպ նյութեր

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ, -Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և...

Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքներ, մեքենաներ, տապալվել ծառեր

Ուժեղ քամու հետևանքով Երևանում և մարզերում վնասվել են տանիքներ, մեքենաներ, տապալվել ծառեր

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղաքունքի և Կոտայքի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում՝ հորդառատ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում՝ հորդառատ

Օգոստոսի 15-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։...

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է. «Ժողովուրդ»

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իններորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, որը մեկնարկել է օգոստոսի 2-ին, կարծես թե դեռևս երկար է շարունակվելու։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն հաջորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է խորհրդարան ներկայացնի...

Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել․ «Հրապարակ»

Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օգոստոսի 12-ին հայրենի բնակավայր՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղ է վերադարձել 1970թ․ ծնված Սեյրան Մարկոսյանը, որը 1992-ին Բաղանիս գյուղի տարածքում Բաղանիսի բնակիչներ Սերյոժա Սահակյանի եւ նրա կնոջ սպանության գործով դատապարտվել էր ցմահ...