Եկեք-տեսեք Զվարթնոց համայնքի նոր ասֆալտի վրա քանի հարյուր հազար դոլարի ծաղիկ ա թափված․ ջերմոցատեր

23 Մայիսի, 2026

«Ուղիղ մեկ տարի առաջ, երբ արգելվեց Հայաստանից ծաղիկ արտահանելը, մենք կազմակերպեցինք ջերմոցատերերով և որոշեցինք գնալ ՍԱՏՄ կոչված կազմակերպություն: Եվ այնտեղ մեզ խաբեցին»,- Էջմիածնում «Ուժեղ «Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ծաղկաբույծ, ջերմոցատեր Արտակ Թովմասյանը։

«Սիրելի ժողովուրդ, ես հազիվ եմ էմոցիաներս պահում, որ հանկարծ ուրիշ բառ չարտահայտեմ մեր երկիրը ներկայացնող սուտխոսաններից: Ես հրավիրում եմ իրենց, թող գան Զվարթնոց համայնք, ցույց տամ իրենց իրական դեմքը, թե ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը։ Ուղիղ մեկ տարի խոսք տվեցին, որ կգան ջերմոցներ, հասցեներ վերցրեցին, որ անպայման ձեր խնդրով կզբաղվենք, ուղիղ մեկ տարի ոչ ոք ոչ մի քայլ չի արել: Այսօր բոլոր ջերմոցատերերը կանգնած են մեծ խնդրի առաջ, ոչ թե երեկվա արգելքով, այլ ուղիղ մեկ տարի առաջ արգելեցին, ով իրենց մոտ էր կանգնած, ծաղիկը արտահանում էին, իսկ գյուղացիները՝ թափում: Վաղվանից ես կոչ եմ անում բոլոր ջերմոցատերերին միավորվենք ու ցույց տանք, թե օրեկան քանի հարազար ծաղիկ ենք թափում, բառիս բուն իմաստով՝ թափում»,- ասաց ջերմոցատերը և հավելեց․ «Ես անձամբ հանդիպել եմ Սամվել Կարապետյանի հետ իր տան Բակում և նա մեզ խոսք չի տվել, նա իմ աչքերի մեջ նայելով ուղիղ ասել է՝ երաշխավորում եմ, որ կարճ ժամանակում կլուծեմ թե՛ մթերքի մթերման և արտահման հարցը: Տարիներ առաջ, երբ որ թուրքերը Մոսկվայում չէին թողնում, որ մեր ծիրանը ծախվեր, միակ մարդը, որ կանգնեց հայ գյուղացու կողքին, որ մեր ծիրանը չփչանա և մեր ֆերմերները խոշոր գումարներ չկորցնեն, նա անվճար, ես այնտեղ եմ եղել և մասնակից եմ եղել, տրամադրեց իր տարածքը և կոչ արեց բոլոր հայերին, որ մեր ծիրանը չմնա, չփչանա։ Ծախողները երազում էին, որ 70 ռուբլով ծիրան վաճառեին, մեր մոսկվաբնակ հայերը այնպես համախմբվեցին, որ 150 ռուբլով օրեկան վաճառվում էր յոթ ֆուռ ծիրան»:

Նա կոչ արեց ծաղկաբույծներին միավորվել և պայքարել իրենց իրավունքների համար։

Ծաղկաբույծի ելույթը՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...