Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում՝ ինչո՞ւ են դա անում, ի՞նչ հեռահար նպատակով. Տեր Արծրուն

31 Հուլիսի, 2025

Տեր Արծրուն քահանա Միքայելյանը գրում է.

«Մեր ժողովրդի պատմական ուղին եղել է քարքարոտ, հաճախ նաև՝ արյունոտ. կայսրությունների ճնշումներ, Ցեղասպանության սարսափներ ու պատերազմներ՝ աղետալի հետևանքներով… Փորձություններ, որոնց միջով անցնելիս հայի ակնկալող հայացքը մշտապես հառած է մնացել Լուսավորչի դարավոր կանթեղին՝ Սուրբ Եկեղեցուն։

Եկեղեցի, որն արդեն 1700-ից ավելի տարիներ հավատքի, հույսի ու սիրո ավիշ է ներարկում մեր ազգային միասնականության զգայարաններին։ Այսօր մեր երկիրը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի և միայն ներազգային համերաշխության պայմաններում է հնարավոր դիմագրավել այդ ամենին։ Երբ ներքին համերաշխությունը օրհասական հրամայական է, մեծ «ճոխություն» ենք մեզ թույլ տալիս, երբ ատելության թիրախ ենք դարձնում սիրո Վարդապետի՝ Քրիստոսի եկեղեցին, որը ջատագովն ու պաշտպանն է միասնականության ու սիրո։

Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում՝ ինչո՞ւ են դա անում, ի՞նչ հեռահար նպատակով։

Հայ մարդը, որտեղ էլ նա ապրելիս լինի, կնքվում է Սուրբ Էջմիածնում եփված մյուռոնով, և եկեղեցի մտնելով՝ նույն «Հայր մերն» է ասում, ծնկում է նույն Սուրբ Խորանի առջև, լսում է նույն շարականը, աչքերն ուղղում է նույն ծաղկյալ խաչին։ Սա հոգևոր ինքնության կենդանի վկայություն է, որը չի կարող պատկանել որևէ վարչակարգի, կուսակցության կամ հոսանքի։ Այն պատկանում է մեզ՝ բոլորիս։

Եկեղեցին վեր է ժամանակից, անձերից ու մարդկային հաշվենկատությունից։ Եկեղեցին իր դռները բաց է պահում յուրաքանչյուրի առաջ և պատրաստ է քաջ հովվի պես գնալ մոլորվածին որոնելու և գտնելու, գթասիրտ հոր պես՝ վերադարձող որդուն հեռվից գրկաբաց դիմավորելու։

1700-ամյա այս սուրբ կառույցի առաքելությունն ու զորությունը թերևս վախ են ներշնչել զանազան ուժերի, որոնք տարբեր ժամանակներում թիրախավորել են Եկեղեցին։

Եվ այսօր, երբ մեր ազգային կյանքում խորացել է անորոշությունն ու պառակտման վտանգը, մենք իրավունք չունենք միմյանց խեթ աչքով նայելու, իրարից խորթանալու, քանզի «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ» (Մատթեոս 12։25)։

Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում լինել մեկ մարմնի՝ Եկեղեցու անդամներ, նույն Ավազանից ծնված հայորդիներ։ Պիտի գիտակցենք, որ երբ «մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12։26)։ Եվ մենք այսօր, որպես այդ Մարմնի կենդանի անդամներ, կոչված ենք ամուր կառչելու մեր հոգևոր արմատից՝ Սուրբ Եկեղեցուց՝ հեռացնելու մեր կյանքից ատելության խոսքը, բամբասանքը, զազրախոսությունը՝ փոխարենը շատացնելով սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, քանի որ մեր «Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)։

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...