Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ

15 Դեկտեմբերի, 2025

Ռուբեն վարդապետ Զարգարյանի հրապարակումը.

«Հետև’ս գնա, սատանա’» (Մատթ. 16։23). Պետրոս առաքյալին տրված Քրիստոսի այս խոսքն ուղղված էր ոչ թե բացահայտ չարին, այլ այն մտածողությանը, որը բարության շղարշով առաջարկում էր խաչից խուսափելու ճանապարհը։ Այդ նույն տրամաբանությամբ են հնչում այսօր Եկեղեցու իբր բարեփոխումների ծամծմված և մակերեսային առաջարկները։

Երբ աշխարհիկ իշխանությունը՝ թողած իր պարտականությունները, սեփական ձախողումներից հասարակությանը շեղելու անթաքույց մղումով խոսում է Եկեղեցու «վերափոխման», «արդիականացման» կամ «ժողովրդավարացման» մասին, կրկնում է նույն հին մոլորությունը՝ Աստծո հայտնությունը ենթարկել ժամանակի աշխարհիկացման ոգուն և չարամիտ հեռահար նպատակների իրագործմանը։

Եկեղեցին քաղհասարակություն չէ՝ կոչված սպասարկելու հանրային պահանջարկը, այն էլ՝ դեմագոգների կրթական անբավարար ցենզի, անմաքուր նպատակների, արտաքին կործանարար ուժերի պատվիրակման, վճարովի սուրբ և սրբարար խաղալու պայմաններով։ Այն պահից, երբ Եկեղեցուն առաջարկվում է «հարմարեցվել մարդուն», նա դադարում է լինել Քրիստոսի Եկեղեցի և վերածվում է գաղափարախոսական գործիքի։

Երբ իշխանությունը փորձում է սահմանել հոգևոր կյանքի չափանիշները, դա այլևս համագործակցություն չէ, այլ բիրտ միջամտություն։ Շրջանառվող առաջարկների խորքային վտանգը ոչ թե դրանց արտաքին բովանդակության մեջ է, այլ ենթադրության՝ որ պետությունն ունի չափանիշ՝ որոշելու, թե որն է եկեղեցու առաքելությունը հասարակության մեջ։ Սա արդեն ոչ թե բարեփոխում է, այլ եկեղեցաբանական շեղում՝ Եկեղեցու բնության աղավաղում։

Ավելին, երբ իշխանությունը խոսում է Եկեղեցու անունից կամ նրա փոխարեն, մտնում է այն տարածք, որտեղ իրեն իշխանություն տրված չէ։ Եվ այստեղ էլ հնչում է ավետարանական խիստ պատասխանն այն մոլորությանը, որը բարության դիմակով է գալիս․

«Հետև’ս գնա, սատանա’, որովհետև դու խորհում ես ոչ թե այն, ինչ Աստծունն է, այլ այն, ինչ մարդունն է»։

Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի։ Պատրաստ է երկխոսել, բայց ոչ՝ առևտուր անել ճշմարտության հաշվին։ Եվ սա է նրա միակ «քաղաքականությունը»՝ հավատարիմ մնալ Քրիստոսին և քրիստոնեական վարդապետությամբ թրծված եկեղեցական ավանդությանը, նույնիսկ երբ այդ հավատարմությունը անհարմար է իշխանություններին»։

Նմանատիպ նյութեր

Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան

Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան

Ես պարզապես գիտեմ, որ եթե մենք ևս մեկ անգամ մեզ կրակողին, մեզ մորթողին էլի հանձնեցինք, էլի հերոսի դեմքով կընդունեն, ինքը այլադանկություն է արել, պետք է վախենա, իր հայրենակիցները պետք է իմանան, որ ՀՀ տարածքում տերը հայ ժողովուրդն է, իրենք իրավունք չունեն մտնեն տան մեջ,...

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը․ քաղաքագետ

Այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ցանկացած բանական, տրամաբանող և պատմություն իմացող մարդ գիտի, որ այսօրվա խաղաղության հաշիվը փակելու է վաղվա պատերազմը: Հին աշխարհի մարդիկ ոչ միայն ավելի իմաստուն էին, այլև առավել խորագետ, քան այսօրվա «ինտելեկտուալների» ճնշող...

Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի»

Երևանում փորձել են սպանել «օրենքով գողի»

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը,...

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Հոկտեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության երկկողմ...

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում. Ղալիֆաբ

Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում. Ղալիֆաբ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ ինչպես...