Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել Ադրբեջանում

31 Մայիսի, 2025

Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

«Բանն այն է, որ սովորաբար դեպի Ադրբեջան ռազմական չվերթերը, այդ թվում՝ զենք առաքող, թռչում են Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Հաշվի առնելով, որ ոչ քաղաքացիական օդանավերի թռիչքը երկրի օդային տարածքով ենթադրում է առանձին թույլտվություն, մենք այդ չվերթի վերաբերյալ տվյալներ խնդրեցինք Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2003 թ.-ի որոշման (օդային երթևեկության կազմակերպման կանոնների մասին) համաձայն, եթե միջպետական համաձայնագրով այլ կարգավորումներ չկան, ապա Հայաստանի օդանավակայանների ուղղությամբ օտարերկրյա պետական օդանավերի թռիչքները, այդ օդանավակայաններից դուրս եկող, ինչպես նաև Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքները իրականացվում են ԱԳՆ թույլտվության հիման վրա (ՊՆ-ի և լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո):

Sputnik Արմենիան դիմել է երկրի ԱԳՆ, որտեղ հաստատել են տարանցիկ թռիչքի վերաբերյալ հարցման առկայությունը։

«2025 թ․-ի հունվարի 31-ին եգիպտական կողմը պաշտոնական հայտագրով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ մարտի 3-ից 6-ը Եգիպտոս-Ղրղզստան-Եգիպտոս ուղղություններով թռիչք կատարելու ընթացքում ՀՀ օդային տարածքով տարանցման թույլտվություն ստանալու նպատակով: Ըստ եգիպտական կողմի տեղեկատվության՝ թռիչքն իրականացվել է զորավարժություններին մասնակցելու նպատակով»,-հայտնել են գերատեսչությունից։

Flightradar24-ի տվյալներով՝ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Ղրղզստան։ Մարտի 6-ին այն կրկին ժամանել է Ադրբեջան, ապա, կրկին Հայաստանի տարածքով, հասել է Եգիպտոս։

Ավելի ուշ մենք ևս մեկ հարցում ուղարկեցինք ԱԳՆ և ուշադրություն հրավիրեցինք Ադրբեջանում վայրէջքին՝ լրացուցիչ մեկնաբանություն խնդրելով այդ կապակցությամբ։ Մասնավորապես՝ արդյո՞ք ԱԳՆ-ում խնդրահարույց չեն համարում Ղրղզստանի ճանապարհին ինքնաթիռի վայրէջքը Ադրբեջանում։ Սակայն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ հարցմանը «արդեն իսկ պատասխանվել է»։

Հաջորդ հարցումն ուղարկել ենք արդեն Ղրղզստանի ԱԳՆ՝ խնդրելով տվյալներ տրամադրել զորավարժությունների կամ եգիպտական ինքնաթիռի թռիչքի այլ նպատակի մասին։ Ինչպես նաև խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք զորավարժություններին կամ փոխադրումներին որևէ կերպ ներգրավված է Ադրբեջանը:

«Իրավասությանը համապատասխան՝ խնդրում ենք դիմել Ղրղզստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն»,-պատասխանել են Ղրղզստանի ԱԳՆ-ում: Ղրղզստանի Քաղավիացիայի պետական գործակալությունից պատասխանեցին գրեթե երկու ամիս անց՝ հայտնելով, որ օդանավի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

«Տվյալ օդանավը մեր գրանցման տակ չի գտնվում։ Հայցվող տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»,-ասվում է գործակալության պատասխանում»,- գրել է կայքը։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...