Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել է ԱՄՆ

28 Հոկտեմբերի, 2026

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն թաքցնելու բան ունի, եթե որոշել է գաղտնի փախչել ԱՄՆ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Լուլա դա Սիլվան։

«Ուզում եմ ձեզ ասել, ընկեր քաղաքական գործիչներ. ով ոչնչում մեղավոր չէ, վախենալու բան չունի։ Իսկ ով մեղավոր է, վախենում է։ Մարդը, որը գաղտնի լքում է սեփական երկիրը, դա անում է, որովհետև թաքցնելու բան ունի», — հայտարարել է նա։

Ինչպես նշել է դա Սիլվան, ինքը ցավում է, որ իր մրցակիցը որոշել է փախչել։ Մնալով հայրենի երկրում՝ Բոլսոնարուն կարող էր ապացուցել, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։ Նորընտիր նախագահը նշել է, որ փորձել է ազնվության օրինակ ցույց տալ իր ընդդիմախոսին և այդ նպատակով ընտրական դատարանին է տրամադրել իր բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև կնոջ ու երեխաների փաստաթղթերը։ Մինչդեռ Բոլսոնարուն դա չի արել։

«Նա իր ազնվության ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Այս մարդը ամենաստախոսն է բոլոր նրանցից, ում երբևէ հանդիպել եմ մոլորակի վրա։ Նա ճշմարտությանը բոլորովին հավատարիմ չէ», — շարունակել է Լուլա դա Սիլվան։

Քաղաքական գործչի կարծիքով՝ իր ստերով Բոլսոնարուն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ոչ միայն քաղաքական բանավեճերի մասնակիցների, այլև դրանք տանը դիտող մարդկանց նկատմամբ։ Նա հավելել է, որ իր հակառակորդի՝ Բրազիլիայից հեռանալու որոշումն ամոթալի և խայտառակ արարք է։

«Բայց, ցավոք, Բոլսոնարուի ընտանիքը հենց այդպիսին է։ Բրազիլիան նրա համար երկրորդ հայրենիքն է։ Իսկ առաջինը Միացյալ Նահանգներն են, որտեղ նա քծնում է ամերիկացիներին», — եզրափակել է Բրազիլիայի ժողովրդական առաջնորդը։

Նմանատիպ նյութեր

Քրեական հետապնդման տակ գտնվող ընդդիմադիր բլոգերին վարժական հավաքների են տարել

Քրեական հետապնդման տակ գտնվող ընդդիմադիր բլոգերին վարժական հավաքների են տարել

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, 25-օրյա վարժական հավաքների մեկնեց քաղաքացի Օնիկ Հարությունյանը։ Թվում է, թե նորմալ է, զինկոմիսարիատից ուղարկել են ծանուցում, պարտավորվում է նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Սակայն քաղաքացի Օնիկ Գասպարյանի դեպքն ուշագրավ է։ Նրա...

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին

Դիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդին՝ Էմին Զ.-ն։ Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ որդին պարբերաբար բռնության է ենթարկել մորը, իսկ սեպտեմբերի 26-ին ծեծի է ենթարկել՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխին և մարմնի...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում 28-ի ուշ երեկոյան, 29-30-ին, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի և նոյեմբերի 2-ի երեկոյան...

Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Երևանում ՀՀ ԱԳՄԱ նախարարության և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարության միջև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց։ Հայտնում են ԱԳՄԱ-ից։ Հայկական կողմից այն ստորագրեց նախարար Արարատ Միրզոյանը, սլովենական...

Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ

Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհում շուտով քաոս ու անարխիա է լինելու, ու ում սուրը ում վրա պատեց՝ իրացնելու է ... Իրենք շատ լավ գիտեն, ինչ են ուզում ... Խաղաղության պայմանագիր լինելու է. դա ձեզ համոզում է դրսի համար աշխատողների ՀՀ-յան...