Հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնեն և Արարատ Միրզոյանը:
Համատեղ մամլո ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Մինսկի խումբը լուծարելու՝ Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- ասել է նա։






