Խոշոր չափի գողություն՝ Լոռու մարզում. տան անդամները, ծննդյան արարողությունից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

4 Մարտի, 2026

Այսօր՝ մարտի 4-ին, բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արջահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն հայտնաբերում են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արված։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում  տան տերերը և հարևանները ասում էին. «Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը ու հոբելյարը չի էլ իմացել, որ իր ընտանիքի անդամները անակնկալ են պատրաստել։ Իրեն չեն տեղեկացրել, ու Ռուսաստանի Դաշնությունից հարազատ եղբայրները վերադարձել են գյուղ, ու հոբելյարը, ով նույն գյուղի բնակիչ Արտավազդ Կարապետյանն է, անակնկալի է եկել ու ընտանիքի անդամներով, հարազատներով, մի քանի համագյուղացիների հետ գնացել են տանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիր, որտեղ ծնունդն են նշել։

Կեսգիշերից անց վերադառնալով տուն՝ այն ամբողջությամբ հայտնաբերում են թալանված։ Ստահակը կամ ստահակները տան բոլոր սենյակները տակնուվրա են արել, անգամ խուզարկել են խոհանոցը, գոմը, բակում կայանված ավտոմեքենան։ Տարել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, նույնիսկ տականքները կոտրել են տղա երեխայի դրամատուփը և այնտեղ եղած ողջ պարունակությունը նույնպես գողացել են։Գողացել են նաև Ա. Կարապետյանի անվամբ օրինական զենքերը թվով 4 հատ, ապա իրենց սև գործն ավարտած համարելով՝ հեռացել են»։

Դեպքի մասին տան անդամները ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հանցագործություն կատարած ստահակները կոտրել են տան տարածքում տեղադրված տեսախցիկները ու իրենց հետ տարել կրիչները։ Կոտրել են նաև չհրկիզվող պահարանը։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կարապետյանը աշխատում է Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների դիահերձարանում։Մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սա առաջին դեպքը չէ, որ մեր մարզում, այդ թվում՝ Սպիտակի տարածաշրջանում, գողություններ են տեղի ունենում, ու ցավոք մեծ մասը մինչ այժմ բացահայտված չէ։ Նույնիսկ զարմանում ենք, որ եղել են գողություններ, որ ոստիկաններին ու քննիչներին տրամադրել ենք տեսախցիկների արձանագրածը, սակայն ասել են՝ դա ոչինչ չի տալիս գործին ու այդ դեպքերը նույնպես մնացել են չբացահայտված։ Արդյոք այս դեպքը կբացահայտվի, թե չէ, չգիտենք։ Ուզում ենք հավատալ, որ գոնե էս մեկը կբացահայտվի»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...