ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանն ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Մինչև ընտրությունը՝ հանձնաժողովի նախագահ Տրդատ Սարգսյանն հիշեցրեց, որ Դոնթի բանաձևով փոխնախագահի պաշտոնը բաժին է հասել ընդդիմադիր խմբակցությանը և «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է ապահովել օրենքի այդ պահանջի կատարումը։
Նշենք, որ Ազգային ժողովում այսօր 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրում:




