Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն

23 Հուլիսի, 2025

Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ հայտարարություն է տարածել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, որում ասվում է․

«Մենք՝ որպես Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ, խորապես մտահոգված ենք Հայաստանում վերջին զարգացումներով, հատկապես հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոստիկանության ներխուժման և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ։ Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ ուղղված գործողությունները լուրջ մտահոգություն են հարուցում՝ կապված կրոնի ազատության և պետական իշխանության ու կրոնական կյանքի միջև հստակ սահմանների պաշտպանության հետ։

Նման գործողությունները առավել ևս, երբ ուղեկցվում են պառակտում և անվստահություն սերմանող հանրային հռետորաբանությամբ, վտանգում են ժողովրդավարական արժեքները, օրենքի գերակայության գաղափարը, ինչպես նաև արժանապատվության և փոխադարձ հարգանքի սկզբունքները, որոնք խաղաղ, համերաշխ և համընդգրկուն հասարակության հիմնասյուներն են։

Հայ Առաքելական Եկեղեցին, որն ամենահին քրիստոնեական եկեղեցիներից է, ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կյանքի առանցքն է, այլև ազգի պատմական և մշակութային ինքնության պահապանը։

Դարերով Եկեղեցին եղել է աշխարհասփյուռ հայ ժողովրդի միասնության, բարոյական առաջնորդության և տոկունության աղբյուր։

Հայոց Եկեղեցին քրիստոնեական մեծ ընտանիքում բարձր հարգանք է վայելում, այն ունի ամուր հարաբերություներ էկումենիկ շարժման հետ։ Իր անսասան աստվածաբանական և հովվական վկայությամբ Հայ Եկեղեցին նպաստել է միջեկեղեցական երկխոսության խորացմանը, համերաշխության հաստատմանը և մարդկային արժանապատվության պաշտպանությանը։ Այս ոգով կոչ ենք անում հանդարտության, փոխըմբռնման և երկխոսությանը՝ իբրև ազգային վերածննդի և ապաքինման ճանապարհի։

Հարգանքով կոչ ենք անում՝ — Որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ մնա իր սահմանադրական և միջազգային պարտավորություններին՝ ապահովելու կրոնի և դավանանքի ազատությունը և ձեռնպահ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կրոնական հաստատությունների անկախությունը ու ամբողջականությունը։ — Որպեսզի դադարեցվի Հայ Առաքելական Եկեղեցու ներգրավումը քաղաքական գործընթացներում, իսկ բոլոր կալանավորված հոգևորականները կամ ազատ արձակվեն, կամ ենթարկվեն արդար և անաչառ դատավարության՝ համաձայն արդարադատության և օրինական ընթացակարգի սկզբունքների։ Այս զգայուն ժամանակահատվածում մենք վերահաստատում ենք մեր եղբայրական զորակցությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ։ Մենք աղոթում ենք, որ տիրեն իմաստությունն ու զսպվածությունը, և բոլոր կողմերը առաջնորդվեն արդարության, ազգային միասնության և Հայաստանի կյանքում Եկեղեցու սրբազան դերի գիտակցությամբ»։

Նմանատիպ նյութեր

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. ինչպե՞ս են համայնքները վերահսկում դա․ «Հետք»

Համայնքներն ամեն տարի միլիոնավոր դրամներ են հատկացնում թափառող կենդանիների ստերջացման համար։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, բնակիչները շարունակում են բողոքել։  Հարցեր են առաջանում ոչ միայն մրցույթներով իրականացվող ստերջացման արդյունավետության, այլև այդ...

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման պատճառով առնվազն 20 մարդ է զոհվել

Գազայում պատերազմի հետևանքով վնասված շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնում է տեղի փրկարարական ծառայությունը։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են...

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ «Ադրբեջանական գործերն ընդդեմ  Լեռնային Ղարաբաղի/Արցախի...

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...