Խոր և անելանելի փակուղում հայտնված իշխանությունն ինչո՞ւ է գերմարդկային ճիգերով պահում իշխանական լծակները. Արմինե Օհանյան

11 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Կարելի՞ է արդյոք հավատալ Նիկոլ Փաշինյանին և նրա նկարագրած «պայծառ ապագային», եթե մինչ օրս իր ասած ոչ մի խոսք իրականություն չի դարձել և մենք բազմիցս համոզվել ենք, որ մարդը չի կարողանում ոչ միայն ճիշտ խոսել, այլև չի կարողանում կանխատեսել, չի կարողանում կառավարել, խելացի որոշումներ կայացնել, ուստի ամբողջ 7 տարի զբաղված է ինքն իրեն արդարացնելով, իր սխալների համար բացատրություններ մոգոնելով, մեր կորուստների ու զրկանքների պատճառներն ուրիշ տեղ և ուրիշների մեջ փնտրելով: Կարո՞ղ ենք արդյոք վստահել մի մարդու, որը հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ չի կողմնորոշվում աշխարհաքաղաքական իրադրությունում, չի կարողանում լեզու գտնել ոչ բարեկամների, ոչ թշնամիների հետ: Վստահաբար` չենք կարող:

Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ սա էն գլխից մշակված ծրագիր չէ` դավաճանության կոմպոնենտով, ապա առնվազն գործ ունենք քաղաքական անմեղսունակության և անկարողության հետ: Ուստի միամտություն կլինի հույս փայփայել, որ իր կառավարման 8-րդ տարում նա գիտակցելու է պետություն ղեկավարելու պատասխանատվությունը և կարողանալու է մեր երկրի համար գոնե ոչ շատ վնասաբեր լուծումներ գտնել:

Հարց է ծագում` այսպիսի խոր և անելանելի փակուղում հայտնված իշխանությունն ինչո՞ւ է նման գերմարդկային ճիգերով պահում իշխանական լծակները և պատրաստվում 2026-ին էլ վերարտադրվել: Ո՞րն է նպատակը` Հայաստանի վերջնական կործանո՞ւմը, թուրք-ադրբեջանական վաղեմի ծրագրերի իրականացո՞ւմը, թե՞ կարծում է, որ երկրից ինչ-որ մաս կմնա և այդ տարածքում, ասենք` Երևանի խանությունում, իրենք կկարողանան պետական բյուջեն լափել և իշխանական վայելքներից օգտվել:

Պարզ է, որ եթե մարդն ասում է` «պարտության շնորհիվ մենք ինքնիշխանություն ձեռք բերեցինք»,կամ` «Արցախը կորցրինք, բայց Հայաստանը գտանք», եթե հայտարարում է ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը սառեցնելու մասին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, հայտարարում է ԵՄ-ին անդամագրման մեկնարկի մասին և անգամ օրենք է ընդունում` առանց ԵՄ-ից հրավեր ստանալու ու այդ գործընթացի հետ կապված չնչին ճշգրտումներ անելու…նման մարդն ինչպե՞ս կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակից, որը նաև հենց ինքն է ստեղծել: Ինչպե՞ս կարող է պարտված ու ծնկած վիճակից գլուխը բարձրացնել և այդ գայլերին` Ալիևին ու Էրդողանին որևէ հարցում առարկել:

Նա ինքը պետք է հասկանար, որ 2018 թվականին իր ուժից շատ վեր բեռ է ստանձնել, որքան շուտ հրաժարվի այդ բեռից, այնքան լավ կլինի և իր համար, և երկրի: Չէր հասկանում 2019-ին, չէր հասկանում 2020-ին, 2021-ին, «չի հասկանում» նաև 2025-ի՞ն…

Եվ ստացվում է` ինչպես 2018-ին էր ասում. «Կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», հիմա էլ ասում է` «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի»»:

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...