Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր, կազմակերպություններ, ովքեր դեմ են այս հրեշավոր ծրագրի իրականացմանը: Այս ամբողջ պրոցեսը դրա համար է, որպեսզի չեզոքացնեն, մեկուսացնեն նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ընդդիմադիրներին, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող մարդկանց, որպեսզի այս հրաշավոր ծրագիրը մեր պետության ու ժողովրդի հետ իրականացնեն: Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները, Թուրքիայի գլխավոր պահանջներից մեկի իրականացումը և ամեն ինչ փորձելու են անել, որպեսզի կարողանան իրականացնել, բայց չեն կարողանալու, որովհետև դա իրականացնելու որևէ ճանապարհ և հնարավորություն սահմանադրությունը չի ընձեռնում։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։






