Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու վրա․ Հայտարարություն

12 Հուլիսի, 2025

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրել ՄԻՊ հայտարարության վրա՝ եզրահագնելով, որ ՄԻՊ-ի հեռավորությունը մարդու իրավունքներից նույնքան մեծ է, որքան ՀՀ իրավապահ համակարգի հեռավորությունն իրավունքի գերակայությունից։

«Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։ Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր, որը նշված լուսանկարով արդարացիորեն ու իրավաչափորեն փորձել է ապահովել հանրային հնչեղություն՝ հենց «երեխայի լավագույն շահի» ապահովման նպատակով», — ասվում է հայտարարությունում

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Արամ Վարդևանյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Ողջունելով...

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում

Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում արձանագրվել են կարևոր ֆինանսական հանձնառություններ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանն աջակցելուն։ Այս արդյունքները Հայաստանի...

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը. Դունկան Նորման

Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։ Նրա խոսքով՝ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը

Խորհրդարանում ճեպազրույցով է հանդես գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյյանը։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի տնային կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...