Խմբային գրանցումների վերաբերյալ ահազանգեր են ստացվել․ ՆԳՆ պնդմամբ՝ սեփականատերերն համաձայն են

27 Մարտի, 2026

Ընտրություններին ընդառաջ հաշվառումների վերաբերյալ հարցերն ու ահազանգերը կրկին ակտիվացել են։ Պատասխանատու մարմինները վստահեցնում են՝ յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ ստուգվում է, իսկ հիմնականում արձանագրվում են տարիներ առաջ կատարված, բայց պահպանված գրանցումներ։
«Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում` ՏԻՄ ընտրություններից։ Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը բնական է։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Համայնքային ոստիկանության կողմից մանրամասն ստուգվում են բոլոր ահազանգերը։ Չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն ոչ իրավաչափ հաշվառում չի հայտնաբերվում, պարզաբանումների կարիք լինում է։ Իրավիճակները, երբ անձը պնդում է, որ իր հասցեով հաշվառված անձին կամ անձանց չի ճանաչում հիմնականում տարիներ առաջ կատարված և պահպանված հաշվառումներ են լինում․ երբեմն բնակելի տարածքի առուվաճառքից հետո պահպանված հաշվառումներ են, երբեմն՝ այնպիսի վարձակալների կողմից իրականացված հաշվառումներ, որոնք բնակարանը վարձած են եղել տարիներ առաջ, իսկ սեփականատերը չի հիշում։
Խմբային գրանցումների վերաբերյալ ահազանգեր ևս ստացվել են, ստուգումների արդյունքում պարզվել է, որ առկա է բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը։ Նշենք, որ բնակարանի մակերեսով պայմանավորված հաշվառվողների քանակի սահմանափակում սահմանված չէ։
Այս ամենը պարզելու և ստուգելու նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները իրականացնում են ստուգումներ։
Միևնույն ժամանակ, նրանք նաև իրազեկում են քաղաքացիներին՝
  • ինչպես է իրականացվում հաշվառումը և հաշվառումից հանելը
  • ինչ քայլեր պետք է անել խնդիրների դեպքում
  • և ինչու է կարևոր ժամանակին փոխանակել ժամկետանց անձը հաստատող փաստաթղթերը»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր

Երթևեկության փոփոխություններ՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում

Երթևեկության փոփոխություններ՝ Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ...

Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան

Ազգային ժողովի ղեկավարությունը խախտում է կանոնակարգը. Լևոն Քոչարյան

Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարությունը պարբերաբար խախտում է խորհրդարանի կանոնակարգը և խտրական վերաբերմունք է ցուցաբերում ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն...

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն: Նշենք, որ առ...

Պառակտումը այս պետության հիմքերին դրված ական է․ և դուք դրա հովանավորն եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին 

«Եթե Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում դեռևս կան ազնիվ մարդիկ, իսկ կա կոնկրետ անուն-ազգանունով այսօր գործող դեսպան, նա կարող է հավաստիացնել, որ իմ աշխատանքից ազատման դիմումը գրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին, և...

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը: Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածն ամբողջությամբ. «Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ...