Ոստիկանները քաղաքացիների տներ են զանգահարում, տվյալներ ճշտում․ Լիա Սարգսյան

27 Մարտի, 2026

«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում քաղաքացիներից` ոստիկանության աշխատակիցները զանգահարում են բնակարաններ և հետաքրքրվում՝ տվյալ հասցեում քանի մարդ է բնակվում, ովքեր են, ինչ տարիքի են, ինչպես նաև՝ արդյո՞ք կան գրանցված անձինք, որոնք փաստացի չեն բնակվում այնտեղ։ Այս մասին գրում է լրագրող Լիա Սարգսյանը․

Արմավիրի մարզից Նարինեն պատմում է, որ իրեն զանգահարած անձը ներկայացել է որպես «թաղային» և մանրամասն հարցեր է տվել ընտանիքի կազմի վերաբերյալ․
«Հարցնում էր՝ ում հետ եմ ապրում, ով է գրանցված, բայց այստեղ չի ապրում։ Ասում էր՝ իր անվան դիմաց «պտիչկա» են դնում։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա կարող է կապ ունենալ ընտրությունների հետ»։

Իրավապահ մարմինների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին նորություն չէ։ Հատկապես գյուղական բնակավայրերում ոստիկանության աշխատակիցների զանգերը կամ գնալ-գալը հոգեբանական ազդեցություն է թողնում ընտրողի գիտակցության վրա։ Բացի այդ, քաղաքացիների տվյալների հավաքագրումը կարող է օգտագործվել ընտրությունների ժամանակ՝ հասկանալու, թե կոնկրետ հասցեներում որքան ընտրող կա և ինչպիսի ազդեցություն կարելի է գործադրել նրանց վրա։


Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...