Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11 Մայիսի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Պատերազմի ժամանակ ՊՆ կողմից հիմնական քարոզիչ նշանակված կերպարն ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու կլիներ, որովհետեւ Հիտլերի Գերմանիան պատմական Հայաստանն էր վերականգնելու ու Հայաստանի տարածքից նվաճելու էր Թուրքիան։

Բացարձակապես կարևոր չէ, թե որքանով է ճիշտ այդ տեսակետը։ Կարևերն այն է, թե ինչ մտածողություն ուներ 44-օրյա պատերազմի պաշտոնական քարոզիչը։

Մենք պատերազմում էինք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնց գլխավոր մոդեռատորը Բրիտանիան էր, իսկ նրա թշնամին Ռուսաստանն էր, որը պետո է հեռացվեր Կովկասից, ինչի համար անհրաժեշտ էր մեր պարտությունն ու Արցախի ամբողջական հայաթափումը։ Պատերազմից հետո հենց Երևանում այդ մասին բացահայտորեն հայտարարում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու իր կոլեգաները, որոնք մինչ այդ կազմակերպեցին նաեւ Պրահայի հայտարարությունը։

Փաստորեն, մեր բանակի քարոզիչն ու ռազմական գաղտնիքներին տիրապետող անձն առնվազն բիտանա-թուրքական նառատիվն է սպասարկում։

Իսկ արդյոք նա միակն է եղել այդպիսին և իրեն նշանակողները ևս Հայաստանի միտումնավոր պարտությանը նույնպես չեն սպասարկել։

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում»։

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։

Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում։ Բայց հարցն այն է, որ Թուրքիան այդ ժամանակ որևէ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում՝  նոր ճակատ բացելու, դա միֆ է։ Կան արխիվային փաստաթղթեր։ Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված, հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛  Հայաստանից, և ՛  Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին,  գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»։

Նմանատիպ նյութեր

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Ռաֆիկ Ալեքսանյանը՝ աշխարհի չեմպիոն

Աբու Դաբիում ընթացող 2026 թվականի խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ռաֆիկ Ալեքսանյանը ավագ տարիքի պատանիների 65.8 կգ քաշային կարգում փայլուն ելույթ է ունեցել։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Ռաֆիկը հաղթել է...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրազեկում․ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ՆԳՆ փրկարար ծառայության կողմից տարբեր հարթակներում մշտապես իրականացվում են իրազեկման աշխատանքներ: Այսօր ևս իրականացվել է հերթական իրազեկումը՝ հանրապետությունում...

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիան և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական  քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ...

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

ԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Մանհեթենի շրջանային դատարանի...

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելը զգուշացրել էր Սիրիային․ Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ իսրայելցի զինվորականները մի քանի անգամ առաջարկել էին հարված հասցնել սիրիական Աբու-Դուհուր ռազմական ավիաբազային՝ այնտեղ իր ուժերը տեղակայելու Թուրքիայի ծրագրերի պատճառով, հայտնել է The Times of Israel-ը։ Նրա...