Խեղճ «Վեոլիան» ի՞նչ անի․ մեղավոր են սեզոնը, քաղաքում նոր շենքերը, ոռոգվող այգիները

24 Հուլիսի, 2025

«Բողոքները «Վեոլիա ջրից» ու ջրամատակարարման հետ կապված ահագնացող են։ Դրանք ունեն նաև սեզոնային բնույթ։ Որպեսզի բացարձակ տպավորություն չստեղծվի, որ ես այսօր այստեղ կանգնած փորձելու եմ պաշտպանել «Վեոլիա ջուր» ընկերության շահերը, այո, էդ պրոցեսի մեջ ընկերությունն ունի մեղքի իր բավական լուրջ բաժինը, ինչի հետ կապված՝ Հանձնաժողովը ամենօրյա աշխատանքային ռեժիմով «Վեոլիա» ջուր ըկերության ղեկավարության հետ աշխատում է և կատարում է համապատասխան գործողություններ՝ կանխելու այդ ամենը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Կապված ջրամատակարարման ծավալների հետ, դա այն իրողությունն է, որը խոսում է տնտեսության տվյալ ճյուղի արագ տեմպերով աճի մասին, բայց ծնում է նոր խնդիրներ։ Մասնավորապես, մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի այս վերջին տարիներին քանակի ավելացումն է։ Երևան քաղաք մտնում է 6 հիմնական ջրատար։ Հազարավոր շենքեր են կառուցվել էս տարիներին Երևանում, բայց Երևան մուտք գործող ջրատարների քանակը չի ավելացել, ոչ էլ ջրի ծավալը։ Ավելացված շենքերը գումարվում են եղածին և բոլորը միասին օգտգործումեն նույն ջրածավալը։ Հետևաբար, ջրամատակարարման գրաֆիկը պետք է կրճատվեր»,- ասաց ՀԾԿՀ նախագահը՝ այլ պատճառներ ևս նշելով և կրկնելով, որ ՀԷՑ-ի նկատմամբ իշխանության գործողությունները և «Վեոլիա»-ի նկատմամբ այդ գործողությունների բացակայությունը քաղաքական չեն։

Մանրամասն տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...