Սա հետևանքն է ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման. պատգամավոր

25 Փետրվարի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը գիշերային ժամերին ջրից կզրկվեն Հանրապետության գրեթե բոլոր շրջանների բնակիչները։
Երևանի բոլոր համայնքներում, մեծամասամբ, 24:00-ից 7։00-ն կդադարեցվի ջրամատակարարումը։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է որոշվել, որ մայրաքաղաքի այսինչ թաղամասում շուրջօրյա գրաֆիկը պետք է թողնել անփոփոխ, իսկ մյուսներում դարձնել 17-ժամյա։
Հատկանշական է նաև, որ ինչպես մայրաքաղաքի որոշ հասցեներում, այնպես էլ մարզերում ջրամատակարումը լինելու է օրական 6 ժամով՝ առավոտյան 3 ժամ և երեկոյան 3 ժամ։ Այդպիսի անհասկանալի գրաֆիկ է սահմանված Շենգավիթ վարչական շրջանի Նոր խարբերդի այգեգործական թաղամասում, Աշտարակում, Իջևանի մի շարք փողոցներում։ Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում ջուր կունենան օրական 4 ժամ՝ 17։00-21։00-ն։
Հանրապետության մի շարք համայնքներում ջրամատակարարումը կլինի 6-10 ժամյա գրաֆիկով։
Սա խայտառակություն որակելը մեղմ կլինի։ Առանց որևէ հիմնավոր բացատրության ջրամատակարարման գրաֆիկի նման փոփոխությունը առաջացրել է մեր հայրենակիցների զայրույթը։ Առանց այդ էլ ջրանջատումները վերջին տարիներին հաճախակի են դարձել։
Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ։ Ջրամատակարարման կրճատումից ահռելի վնասներ կկրեն նաև մեր տնտեսվարողները։
Սա հետևանքն է ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների անմխիթար վիճակի և ընդհանրապես, քաղաքային պլանավորման ձախողման։

Նմանատիպ նյութեր

«Սա ի՞նչ եղբայրություն է». բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ Ալիևի

«Սա ի՞նչ եղբայրություն է». բողոքի ակցիա Թուրքիայում՝ ընդդեմ Ալիևի

«Մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ տասնամյակներ շարունակ ներկայացվող թուրք-ադրբեջանական հարաբերություններում նոր՝ բավական զգայուն թեմա է հայտնվել։ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Փոխանցում...

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, իր գնահատմամբ, «դրսից կազմակերպված և կառավարվող գործընթաց» էին։ Եվրոպան ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում պետական հեղաշրջման և հեղափոխության փորձերը, քանի որ դրանք տեղի են ունեցել...

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից: Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն...

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...