Խաղաղություն լինելու է, բայց` հիմնված արդարության և արժանապատվության վրա․ Արա Պողոսյան

23 Հուլիսի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր ու սողացողների տարբերությունն հատկապես այն է, որ իրենք «խաղաղության» համար պատրաստ են տալ երկիրն էլ, հողն էլ, ազգային շահն էլ, իսկ մենք խաղաղությունը տեսնում ենք արդարության և արժանապատվության պահպանմամբ, և հանուն արդար խաղաղության պատրաստ ենք զոհաբերության։

Ու սրա արդյունքը գիտե՞ք որն է։ Սողացողների հետ ոչ մեկ խոսելու բան չունի` սողացողներին ընդամենը սպառնում կամ հրահանգում են։ Վիրավորում և ծաղրում են սողացողներին, նրանց առաջնորդին և վերջիններիս հետ հարաբերություններում իրենց տիրոջ կարգավիճակում են զգում։

Իսկ մեզնից փորձում են կարծիք հարցնել, փորձում են երկխոսություն ծավալել, փորձում են ընդհանուր եզր գտնել, իսկ վերջում ձեռնունայն արձագանքում. «միեւնույն է, խաղաղություն լինելու է»:

Այո՛, խաղաղություն լինելու է, բայց խաղաղություն, որը հիմնված է արդարության և արժանապատվության վրա, և ոչ թե սյուզերենի ու վասալի հարաբերությունների միջոցով»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...