Խաղաղության հաստատման դեպքում ո՛չ ուժի, ո՛չ դիտորդի կարիք կարող է չլինի․ ԱԳ փոխնախարար

24 Մարտի, 2025

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները եւ այդ ամենում հայկական կողմին մեղադրելը, ԱԳ փոխնախարարն ասաց․ «Անցած տարի, նախանցած տարի բազմաթիվ են նման հայտարարությունները, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ-որ գործողություններ է կատարում։ Հիմա, իհարկե, ունենք շատ կարեւոր գործիք, դա ԵՄ դիտորդներն են, որոնք արձագանքեցին։ Միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որեւէ դրական գործընթացի»։

Հարցին՝ եթե դիտորդները սահմանից հետ քաշվեն, ո՞ւր կգնան, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դեռ այդ սցենարը քննարկելու կարիք չկա, պայմանագիրն այդքան էլ արագ չի շարժվում։ Այս մանդատը երկու տարով է։ Իհարկե, հետագայում, եթե ունենանք խաղաղության այդ առաջընթացը, ստորագրենք, վավերացնենք, եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրամիության դիտորդների համար։ Պարտադիր չէ, որ նրանք սահմանափակվեն սահմանագծով, մանդատում կա նաեւ վստահության միջոցառումների ստեղծումը, այնտեղ անելիքներ կան։ Անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանանք գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին...

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ Որոշումն ընդունեցին, բայց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝...

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։...

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։ «Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր...