«Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ. Գառնիկ Դանիելյան

30 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ Հ. Պարոնյանի անվան թատրոնում մասնակցեցի անհետ կորածների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
44-օրյա պատերազմից անցել է 5 տարի: Մեր կողքին ապրող բազմաթիվ ծնողներ, քույրեր, եղբայրներ ամեն օրն անցկացնում են հրաշքի սպասումով: Մեր պարտքն է մշտապես լինել նրանց կողքին, մեր աղոթքներն ուղղել մեր հայրենակիցների վերադարձին:
Ծնողներին արդարացիորեն վրդովեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը: Շատերը հավատում էին, որ դրանք հնարավորություն կարող են ստեղծել իրենց հարազատների վերադարձի համար: Արձանագրենք նաև, որ «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ:
Շատ հաճախ բախվելով իշխանությունների անտարբերությանն ու անհետևողականությանը՝ անհետ կորածների հարազատներն իրենք են ստիպված լինում սեփական միջոցներով գտնելու որևէ տեղեկատվություն:
Պատկան մարմինների հետ հանդիպումներն անցնում են հիասթափության մթնոլորտում:
Ազգային ժողովում ևս քանիցս հանդիպում պահանջող ծնողներին չեն ընդունել իշխող կուսակցության անդամները, վարչակարգի պարագլուխը:
Այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի անհետ կորածների հարազատներն իրենց երբևէ միայնակ չզգան: Այսօրվա հանդիպման ժամանակ ևս բարձրաձայնված հարցերի նկատմամբ լինելու ենք հետևողական: Շնորհակալ ենք ձեզ վստահության համար, սիրելի՛ ծնողներ»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...