Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ

9 Դեկտեմբերի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը Հայաստան – Վրաստան թոշակային համակարգերի համեմատություն անելով գրում է. «1. Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված
Վրաստանը քաղաքացուն ասում է՝ «70 տարեկանում ստանում ես 415 լարի։ Բոլորը՝ հավասար»։
Վերջ։ Հայաստանում քաղաքացուն ասում են՝ «բալեր», «պայմանական բազային բաժին», «կիրառվող գործակից», այնպես գրվել է, կարծես թոշակառուն Նոբելյան մրցանակակիր մաթեմատիկոս է։
Քաղաքացին անգամ չի հասկանում՝ ինչու է քիչ ստանում։
2. Վրաստանում թոշակի չափը ավելի կանխատեսելի է: Վրաստանում մինչև տարեթիվը արդեն հայտարարված է՝ 60–65 տարեկան → 370 լարի 70+ → 415 լարի:
Հայաստանում մարդիկ մինչև վերջին օրը չեն իմանում՝ ինչ կնշանակի կառավարությունը։ Ամեն տարի նույն անորոշությունը՝ «բյուջեում փող չկա»։
3. Կուտակային համակարգի տարբերությունը
Վրաստան — պարզ 6%
Քաղաքացի – 2%
Գործատու – 2%
Պետություն – 2%
Հայաստան — «հիբրիդային», անընդհատ փոխվող մոդել…
Գործընթացները տարիներ շարունակ դարձել են դժգոհության աղբյուր։ Մարդիկ չեն վստահում համակարգին, որովհետև կան փոփոխություններ, ու չկա միանշանակ, պարզ մոդել։
4. Վրաստանում թոշակները պակաս են, բայց մարդը նախապես գիտի, թե ինչ է ստանալու: Եթե մի բան Վրաստանի համակարգում ուժեղ է՝ դա թափանցիկությունն է։
Մարդը գիտի՝ ինչ գումար կստանա իր կյանքի վերջին տարիներին։ Հայաստանում ամեն ինչ կախված է քաղաքական կամքից՝ ոչ օրենքից, ոչ մոդելից։
5. Հայաստանը՝ ամենացածր թոշակով երկիրն է տարածաշրջանում: Հայաստանում թոշակը չի փակում անգամ կոմունալների կեսը։
Մարդը ապրում է սննդի, դեղերի, գույքահարկի ճնշման տակ։ Եվ ամեն անգամ լսում է նույն նախադասությունը՝ «գումար չկա»։
Մինչդեռ նույն իշխանությունն առանց խնդիր փող է գտնում PR–ի, շոուների, ավտոպարկի, խորհրդականների, փառատոնների, անվերջ շղթայի համար։
6. Վրաստանը գոնե չի խաբում սեփական թոշակառուին Վրաստանի կառավարությունը չի ասում քաղաքացուն՝ «Մեր բյուջեն պայթում է, մի կոպեկ չկա»։
Նրանք ասում են՝ «Ահա այսքան կարող ենք տալ. ավելի շատ չենք ակտուալ դարձնում, բայց սա մեր մակարդակն է»։
Հայաստանում՝ «չկա», «կզբաղվենք հաջորդ տարի», «թոշակային համակարգը բալային է և արդար», ինչին մարդիկ այլևս չեն հավատում։
Իմիջայլոց, 2024–2025 թվականների տվյալներով Հայաստան (ՀՀ) և Վրաստան երկրների «մեկ մարդու հաշվով ՀՆԱ» (GDP per capita) համեմատությունը հետևյալն է։
Հայաստան ~ 8,500 USD
Վրաստան ~ 9,194 USD»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...