Վրաստանում կատարվող անխոս ունի նույն տրամաբանությունը, ինչ 2018 թվականին Հայաստանում կատարվածը. Արա Պողոսյան

5 Հոկտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Վրաստանում կատարվող անխոս ունի նույն կամ գրեթե նույն տրամաբանությունը, ինչ 2018 թվականին Հայաստանում կատարվածը։

Եթե Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցածի նպատակը Հարավային Կովկասի նոր վերաձևման մեկնարկն էր, ապա Վրաստանում տեղի ունենալիքը Հարավային Կովկասի վերաձևման ավարտական փուլի մեկնարկն է լինելու։

Վրաստանի դերը հակառուսական ճամբարում շատ հստակ նախանշված էր` Ուկրաինայի հետ դառնալ հակառուսական օպերացիայի երկրորդ հենակետը։ Սակայն Իվանիշվիլին և վրացական իշխող էլիտաները կարողացան հստակորեն տարանջատել ազգային հիմնարար շահը գլոբալ օտարների շահերից և կառչել ազգային շահերի սպասարկմանը։

Վրաստանի խաղաղությունը և բազմակողմ քաղաքականությունը ո’չ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար են չափազանց կարևոր։ Եվ այս իրավիճակում Բիձինա Իվանիշվիլին և իր կուսակցության ձևավորած մեծամասնությունը իսկապես ձևավորել է վրացական դիմադրության կարևոր հանգույց, թույլ չտալու կրկնել 2018 թվականի «հայկական աղետը» Վրաստանում։

Քաղաքական համակարգի էվոլյուցիոն փոփոխություններն են երաշխիքը, որ երկիրը քիչ թե շատ կմնա կանխատեսելի և ցնցումներից հեռու։ Իսկ որ ամենակարևորն է, ռեվոլյուցիոն ճանապարհով փոխված իշխանությունները որպես կանոն քաղաքական պարտք են կուտակում արտաքին դերակատարների մոտ, ինչը արտահայտվում է նրանց ապագա իշխանավարման մեջ։

Խաղաղություն և կայունություն մեր բարեկամ Վրաստանին»։

Նմանատիպ նյութեր

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...