Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան

Ապր 13, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Թուրքիայից սովորեք դիվանագիտություն։

Օմանում կայացած ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններից հետո, որոնք հույս են տալիս, որ ԱՄՆ-Իրան բախում կարող է չլինել, Թուրքիան միանգամից կսկսի համագործակցային քաղաքականություն Իրանի հետ։ Արդեն իսկ հայտնի է, որ առաջիկայում Էրդողանը պատրաստվում է այցելել Թեհրան։

Իսկ այն ընթացքում, երբ պայթունավտանգ էին համարվում Իրան-ԱՄՆ հարաբերությունները, Թուրքիան աստիճանաբար դիրքավորվում էր հակաիրանական ճակատում, օգտագործելով նաեւ Ադրբեջանի գործոնը, որը ունի կոնֆրոնտացիոն հարաբերություններ Իրանի (բնականաբար Իսրայելի պատվերով) հետ։

Նույնն է Թուրքիայի քաղաքականությունը Ռուսաստանի պարագայում, նույնն է մնացած դեպքերում։ Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում։ Ընդ որում բացարձակ կարևոր չէ, այդ թույլը իր նախկին բարեկամն է, թե՞ ասենք Հունաստանը կամ Հայաստանը։

Սովորե‘ք, տիկնայք և պարոնայք, բայց ո‘չ երբեք նրանցից, ովքեր ամբողջ կյանքում ձախողակ լինելով հիմա հավակնում են կրթել… կրթության հետ բացարձակ աղերս չունեցող մարդիկ ուզում են կրթել:

Խելքի՜ աշեցեք»:

Նմանատիպ նյութեր

Կարծում եմ իշխանության նկատմամաբ վերաբերմունքը կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը. Սերժ Սարգսյան

Կարծում եմ իշխանության նկատմամաբ վերաբերմունքը կարտացոլվի նաև մինչև 2026 թվականը. Սերժ Սարգսյան

Այն, որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել Ցեղասպանության հարցը, դա փաստ է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ենթադրել, թե նրանք ինչ են մտածել, ինչու են անում, անշնորհակալ գործ է: Որ ասեմ՝...

Էրդողանի ուղերձը՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ

Էրդողանի ուղերձը՝ Ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված...

Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Արցախի նախկին ղեկավարների մասին

Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Արցախի նախկին ղեկավարների մասին

Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության զոհերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:...

Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել

Իրանում ՀՀ դեսպանին «Նիկո՛լ, դավաճա՜ն» վանկարկումներով են դիմավորել

News.am-ի տեղեկություններով` այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների և Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի միջև։ Իրանի հայ համայնքի մեր աղբյուրի փոխանցմամբ` Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված...

Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն. Զախարովա

Ռուսաստանում միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել են որպես սեփական ցավ և դժբախտություն. Զախարովա

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ և դժբախտություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ...