Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը. Շահրամանյանը՝ Արցախի նախկին ղեկավարների մասին

24 Ապրիլի, 2025

Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ՝ մեր հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության զոհերին: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Իհարկե դատապարտում ենք նման գործողությունները և տեսնում ենք որ չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Ցեղասպանության ճանաչումը իրենց համար առաջնահերթություն չէ, Շահրամանյանն ասաց. «Իշխանության մեկնաբանումները ես թողնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Անհնարին է  մոռացության մատնել Ցեղասպանության դրսևորումը»:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստան գալուց հետո Արցախի լուծարման հրամանագիրը չչեղարկեցիք, նա պատասխանեց.

«Նախ, այդ փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չունի: Դրա մասին մենք հայտարարել ենք, դրա պատճառների մասին խոսել ենք և մեր տեղեկատվական շտաբով մանրամասն տեղեկություն տվել ենք։ Դրան ավելացնելու բան չունեմ։ Ես ասել եմ՝ ով կուզենա տեսնել Արցախը որևիցե իրավական խնդիր չունի»:

Մեղադրանքներին, թե այդ ինչպե՞ս եղավ, որ դուք ուղաթիռով եկաք, իսկ մյուսներին թողեցիք, որ մնան գերևարվեն, նա ասաց. «Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում գերեվարվելուց հետո: Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ, ինչպես են նրանց տարել»:

Նա չցանկացավ այդ մասին ավելի մանրամասն խոսել.

«Դրա մասին այս պահին չեմ ուզում խոսել, հետագայում առիթ կունենանք, մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք: Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը։

Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»:

Շահրամանյանը պնդեց, որ հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները և մյուսները չգերեվարվեն:

 

Նմանատիպ նյութեր

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից...

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական...