Ունեցանք դեպք, որ հարցազրույց տալու համար հարուցվեց քրեական հետապնդում․ Արամ Վարդևանյան 

23 Հունիսի, 2025

Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթացների հիմքը բացառապես հանդիսանում է 1 րոպե 30 վայրկյան տևողությամբ տեսանյութը։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Աբսուրդը ի վերջո վերջ չունի, քանի որ նման իբրև հիմք դիտարկելով քրեական հետապնդում հարուցել ես, անկեղծորեն, չեմ տեսել։ Վստահ եմ նաև մեր հասարակության ստվար զանգվածը,ով գոնե նվազագույնը հետաքրքրություն ունենում է քրեական հետապնդումների վերաբերյալ, նման դեպքի մասին չի լսել։ Խոսքը գնում է անձի հայտնած կարծիքի մասին և դա որակվում է իբրև կոչ։ Ի դեպ, կոչը դա թե՛ իրավական եզրույթ է, թե՛  դրա բացատրական նշանակությունը գոյություն ունի։ Կոչը չի կարող լինել անձի հայտնած կարծիքը։ Առավել ևս կարծիք, որը վերաբերում է մտահոգությանը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ճնշումներին»,- նշել է նա։

Փաստաբանը նաև ավելացրել է․

«Եվրոպական դատարանը բազմաթիվ որոշումներում, որը նաև հաստատել է Հայաստանի Սահմանադրական դատարանը, ընդգծել է, որ գործադիր իշխանությունը ցանկանա, թե ոչ, պետք է մաքսիմալ հանդուրժող լինի նույնիսկ վիրավորական, նույնիսկ ցնցող արտահայտություններին և խոսքերին։ Հիմա մենք դա տեսնո՞ւմ ենք։ Սա տիտանական աստիճանի ժողովրդավարական արժեքների տեսանկյունից խախտում է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Նրա դուստրը հայրիկին ուղղված հուզիչ խոսքեր է գրել։ «Հավատս չի գալիս, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը կյանքից զրկեցին իմ Պապային, իսկ մեզ՝ երջանիկ ու խաղաղ կյանք...

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...