Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը. Զելենսկի

11 Մարտի, 2025

Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

«Ամերիկացիների հետ հանդիպման մեր ուկրաինական առաջարկը երեք բան էր՝ հրադադար երկնքում, հրադադար՝ ծովում, և իրական միջոցներ՝ վստահություն հաստատելու այս ամբողջ իրավիճակում, որտեղ դիվանագիտությունը շարունակվում է, առաջին հերթին՝ գերիների ազատում։

Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական բնույթի համար։ Իսկ այսօր զրույցի ընթացքում ամերիկյան կողմից առաջարկ եղավ անհապաղ առաջին քայլն անել և փորձել 30 օրով լիարժեք զինադադար հաստատել ոչ միայն հրթիռների, անօդաչու սարքերի, ռումբերի մասով, ոչ միայն Սև ծովում, այլև առաջնագծի ողջ երկայնքով։ Ուկրաինան ընդունում է այս առաջարկը, մենք այն դրական ենք համարում, պատրաստ ենք գնալ նման քայլի։

ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին դա անել։ Այսինքն՝ մենք համաձայն ենք, իսկ եթե ռուսները համաձայնեն, այդ պահին հրադադարն ուժի մեջ կմտնի։ Այսօրվա զրույցի կարևոր տարրը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է վերսկսել պաշտպանական օգնությունն Ուկրաինային, ներառյալ հետախուզական օգնությունը: Ուկրաինան պատրաստ է խաղաղության. Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իր պատրաստակամությունը»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան

Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ հրաժեշտ Մերկատորի պրոյեկցիային, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Դպրոցից մեզ ծանոթ աշխարհի քարտեզները զգալիորեն աղավաղում են մայրցամաքների և երկրների իրական չափերը։...

Թրամփը փորձում է Պուտինին բերել որեւէ համաձայնության դաշտ, գոնե եռակողմ. Հակոբ Բադալյան

Թրամփը փորձում է Պուտինին բերել որեւէ համաձայնության դաշտ, գոնե եռակողմ. Հակոբ Բադալյան

Ըստ հաշվարկների, Իրանի դեմ պատերազմի սանձազերծումից ի վեր, ԱՄՆ քաղաքացիները բենզինի գների աճի պատճառով այդ վառելիքի համար ծախսել են 100 միլիարդ դոլարով ավելի, քան կծախսեին մինչեւ պատերազմը եղած գների դեպքում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան...

Միրզոյանն ու Լատվիայի նախագահը քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

Միրզոյանն ու Լատվիայի նախագահը քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն...

Տարվա վերջին սպառողական գները Հայաստանում կաճեն 4,4%-ով. ԵԱԶԲ

Տարվա վերջին սպառողական գները Հայաստանում կաճեն 4,4%-ով. ԵԱԶԲ

Օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան 4,4%՝ մեկ ամիս առաջ գրանցված տարեկան 4,5%-ից հետո։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեսության մեջ։ Հիմնական ազդեցությունն ունեցել է պարենային գնաճի դանդաղումը՝ մինչև տարեկան 6,4%՝ նախորդ ամսվա տարեկան...

Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ

Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ

Իրանը անսպասելիորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է TRIPP նախագծի վերաբերյալ կոշտ պահանջներ՝ միաժամանակ պահպանելով բարեհամբույր տոնը հրապարակային հայտարարություններում։ Թեհրանը պահանջել է, որ օբյեկտի անվտանգությունն ապահովվի բացառապես կամ ՀՀ զինված ուժերի,...