Ուղղակի անտրամաբանական է ակնկալել համատարած նիհիլիզմ՝ սեփական որոշումների նկատմամբ. Գևորգ Դանիելյան

7 Ապրիլի, 2026

«Երբ մեղադրում են Հայ Եկեղեցուն՝ պատարագների կամ այլ ծիսակատարությունների ընթացքում իբր պատերազմ հրահրող արտահայտություններ («էթնիկ զտում», «բռնագաղթվածներ», «Ադրբեջանի հայատյաց քաղաքականություն» և այլն) հնչեցնելու համար, ապա առնվազն հարկ է չմոռանալ, որ այդպիսիք նույնությամբ առկա են հենց Կառավարության բազում որոշումներում»,- նշել է Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Նա մի քանի օրինակ է նշել. «Այսպես, կառավարության 2023թ. Հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ սահմանված է հետևյալը. «Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԵԼ ԵՆ իրենց մշտական բնակության երկրից ՀԱՄԱՏԱՐԱԾ ԲՌՆՈՒԹՅԱՆ և բռնության իրական սպառնալիքի, ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հասարակական կարգը խախտող իրադարձությունների, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՏՅԱՑ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ քաղաքականության պատճառով, և Լեռնային Ղարաբաղի բնակիչները հնարավորություն չունեն ՆԵՐԿԱՅՈՒՄՍ վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր …»»։

«Կարծում եմ, մեկնաբանություններն ավելորդ են, ուղղակի անտրամաբանական է ակնկալել համատարած նիհիլիզմ՝ սեփական որոշումների նկատմամբ …»,- գրել է Գ. Դանիելյանը։

Նմանատիպ նյութեր

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...