Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը․ Ստեփան Դանիելյան

23 Հուլիսի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը

Գրոհողներին կարելի է բաժանել երկու խմբի:

Խումբ Ա

Այն, որ մի զանգված տարվելու է Էջմիածին ադմինիստրատիվ լծակների շնորհիվ, պարզ է: Նման զանգված կար և՛ հիտլերյան Գերմանիայում, և՛ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում, և՛ Ստալինի ժամանակաշրջանում:

Այդ մարդկանց շարժառիթները պարզ են, կամ աշխատանք են կորցնելու, կամ կոմպրամատներ կան նրանց վրա, կամ էլ ուղղակի համարում են, որ իրենք փոքր մարդ են ու հրաման են կատարում:

Յուրաքանչյուրի կյանքում գալիս է ժամանակ, երբ պետք է իր համար որոշում կայացնի՝ մնում է մարդ, ու դրա համար պետք է քայլ կատարի ու գին վճարի, կամ կորցնում է դեմքը, եթե այն ունի:

Նշյալ խմբում գտնվող մարդիկ արդեն իսկ կորցրել են դեմքը: Քչերը կգտնվեն, որոնք պատրաստ են այնուամենայնիվ մարդ մնալ և դրա համար գին վճարել:

Այս խմբում ամեն ինչ պարզ է ու հասկանալի:

Խումբ Բ

Երկրորդ խմբում մարդիկ են, որոնք ինքնաբուխ են գնալու Էջմիածին: Ժամանակին Գերմանիայում, Օսմանյան Թուրքիայում, ստալինյան կայսրությունում կար գաղափարախոսություն և որոշ մարդիկ անկեղծորեն էին պրոպագանդայի ազդեցությաքն տակ հայտնվել և հավատում էին, որ հայերը, հրեաները երկրի թշնամիներն են, կամ իրենց հարևանն ու մանկության ընկերը ներքին թշնամի է, կամ թշնամի երկրի լրտես: Ինչ-որ տեղ նրանց կարելի է հասկանալ, ոչ բոլորն ունեն անալիտիկ ու քննադատական մտածողություն: Սակայն, մեր դեպքում, գնալ Էջմիածին, քանդել հազարամյա եկեղեցին, որը Սփյուռքի ողնաշարն է, հանուն կուսակրոների կուսության անաղարտության, հերթական անգամ հավատալ Արցախն, Հայաստանի տարածի մի մասն զոհաբերած ու արդեն Սյունիքը զոհաբերման պատրաստ խելագարի ետևից, դա արդեն լրջագույն սոցիալական խնդիր է: Որևէ գաղափարախոսություն, բացի Հայաստանի կործանումն, իշխող խունտան չունի:

Փաստորեն մեր սոցիումի մի հատված կոգնիտիվ ապարատի ու արժեքային համակարգի լրջագույն խափանման վիճակում է գտնվում»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է․ «Կարճ ասած»

  Նիկոլը իշխանության եկավ՝ շահարկելով Սաշիկի 50/50-ը։ Սաշիկի գործոնը դարձավ Հայաստանում իշխանափոխության հիմքերից մեկը։ Սրանք եկան ու սկսեցին սկզբում այնպես անել, որ որոշ բիզնեսներ փակվեցին։ Հետո սկսեցին խլել բաժնետոմսեր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից, Լիդիան...

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

Կորսված հնարավորություններ. ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն, այս հարցն են բարձրացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, ովքեր այցելել են Գյուլագարակ, զրուցել բնակիչների հետ և լսել նրանց հուզող խնդիրների...

Քնեսեթը լուծարվեց. Իսրայելը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ընտրություններին

Քնեսեթը լուծարվեց. Իսրայելը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ընտրություններին

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 17-ի վաղ առավոտյան քվեարկել է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ ինքնալուծարման օգտին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Խորհրդարանը լուծարելու առաջարկը, որը կցված էր կուսակցությունների ֆինանսավորման մասին օրինագծին,...

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը. ԶԼՄ

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը. ԶԼՄ

Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։ Փոխանցում է ermenihaber.am–ը։ Ըստ դրա՝ 3-րդ երկրների...