Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան

24 Մարտի, 2026

 

Ադրբեջանի հետ կապի մե՞ջ են, որ հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պայմանական՝ սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը:

«Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, դա կարող է մի բան նշանակել, միգուցե կան պայմանավորվածություններ ու իրենք որոշակի առումով կոմունիկացիա ունեն Ադրբեջանի հետ, ու պատերազմի հստակ օրն ու ժամը գիտեն:

Ես ուզում եմ հիշեցնել, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին որևէ պատերազմ չի եղել, եթե խոսում են զոհերից՝ ապա գնացեք և վիճակագրությամբ տեսեք, թե ում իշխանության օրոք, ինչքան պատերազմ  է եղել ու ինչքան զոհեր են եղել: Առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ երբ իրենք Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց պայքարի ու հերոսական ուղու շնորհիվ 12,000 կմ տարածք է եղել Արցախի Հանրապետության տարածքը»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր

Մեկ օրվա վարձը նստում է շուրջ 30 միլիոն դրամ․ կոռուպցիա կա՞, թե՞ չկա. Մեսրոպ Մանուկյան

  «COP-ի ժամանակ ծախսերը պլանավորվածից շուրջ 10 միլիարդ դրամով ավելի են եղել․ մի որոշմամբ՝ 8,4 միլիարդ դրամ, 2026 թվականի մայիսի 27-ի Կառավարության որոշմամբ՝ 1,2 միլիարդ դրամ, ևս մեկ որոշմամբ՝ 1 միլիարդ դրամ, որին գումարած՝ նաև...

Թեկնածու ծնողին զգուշացնում են` «տղեդ բանակում ա ծառայում»․ Գեղամ Մանուկյան

  «Առաջիկայում Հայաստանի տարբեր համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և ձեզ հետ ամենաշատն առնչվողը հենց դրանք են: Իրականում խորհրդարանական ընտրություններից հետո, սիրելի՛ աշակերտներ, սիրելի՛...

78 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

78 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի` «Արարատ-73»-ի  ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը: Սերգեյ Պողոսյանը ծնվել է 1948 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել 1968-1969 թվականներին Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ում, 1970 թվականից Երևանի...

Հանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին

  ««Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն հանդիպի Աննա Հակոբյանի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում...

Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն այս ամիս

Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն այս ամիս

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։ «Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի...