Որոշումը կար, հրահանգը կար, անխտիր կատարվել է․ ականատես ենք իրավական տեռորի և աբսուրդի․ Վարդևանյան

4 Հուլիսի, 2025

«Ականատես ենք իրավական տեռորի և աբսուրդի։ Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տալիս է հարցազրույց և դրա շրջանակներում հայտնում է այն, ինչ ձեզանից յուրաքանչյուրը կիսում է։ Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն միաջմտելն անթույլատրելի է, ասում է, որ պետք է պաշտպանենք մեր եկեղեցին մեր ձևով»,- ի պաշտպանություն Սամվել կարապետյանի հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Ժողովուրդ ջան, այս հարցազրույցի մեջ կոչ չկա, բայց ի՞նչ է տեղի ունենում մեր իրականությունում։ Ժամեր անց մեղադրանք է առաջադրվում իշխանությունը  բռնությամբ զավթելու կոչերի համար։ Ստացվում է՝ մենք բոլորս միասին որ ասում ենք եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելու։ Բա սա աբսուրդ չէ՞»,- ասաց Արամ Վարդևանյան։

«Իրավաբանությունում եթե խոսում ենք կոչի մասին, պետք է լինի կոչ, եթե չկա կոչ, ո՞նց կարող է լինել կոչի մասին մեղադրանք։ Այ սա է Սամվել Կարապետյանի գործը, այսինքն գործ չկա, ընդհանրապես չկա»,- ասաց բարերարի պաշտպանական խմբի ներկյացուցիչը՝ հավելելով․ «Ամեն աբսուրդ, որ ունիս կիզբ, ունի նաև վերջ, ցանկացած իշխանություն անցողիկ է, հիշողությունը, փաստերը՝ մնայուն։ Համոզված եղեք, Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտպանելու համար էս հետապնդումը ունենալու է վերջ, արդարությունն էլ հաղթելու է, ու մենք էլ դրա համար պայքարելու ենք մեր ձևով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C,- հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:...

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...