Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ»

4 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը ժամանակավորապես սառեցնելը դեպրեսիայի մեջ է գցել տիրադավներից ոմանց` այն առումով, որ ստեղծված անհարմար` օդից կախված իրավիճակն անորոշ ձգվելու է՝ առանց հանգուցալուծման։

Մեզ պատմեցին, որ Վայոց Ձորի Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը խոր ընկճախտի մեջ է, չի կողմնորոշվում՝ ինչ անել: Գրեթե նույն վիճակում է Արցախի թեմի առաջնորդը: Եթե փորձեն «անառակ որդու» պես վերադառնալ Վեհափառի գիրկը, կհայտնվեն իշխանական գիլյոտինի տակ: Իսկ այս անարգված, ամոթալի կարգավիճակում չեն կարողանում ազատ շփվել մարդկանց հետ, թեմի առաջնորդի գործառույթներն իրականացնել։ Մտերիմները խորհուրդ են տվել ժամանակավորապես Հայաստանից մեկնել, ապրել արտերկրում, մինչեւ իրավիճակը որոշակիանա: Սակայն Տեր Աբրահամը շատ բիզնեսներ ունի, որոնք պետք է կառավարել, նա նաեւ անձամբ է հետեւում որոշ հասարակական նախաձեռնությունների ընթացքին։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և...

Բոլոր այն մարդիկ, որոնք այս ամենի մասնակիցն են, վաղ թե ուշ պատասխան են տալու․ Գառնիկ Դանիելյան

  Սա մեր բոլորիս ամոթը, խարանն ու խայտառակությունն է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Ամբողջ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մի աննախադեպ, նմանը չունեցող...

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա...

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Շատ ավելի ուրախ կլինեի, որ նույն այս դատավորը ոչ թե բացարկ հայտներ, այլ կարճեր քրեական գործը. Լևոն Քոչարյան

Սպասելին չեմ կարող ասել, բայց հասկանալի է: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասելի՞ էր, որ Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսի գործով դատավորն ինքնաբացարկ կհայտնի և կհրաժարվի...

Մեր հասարակությանը, խղճի և կրոնի ազատությանը հասցված վնասն անվերականգնելի եմ համարում․ Վարդևանյան

  «Դուք որևէ դեպք եկեղեցու ներքին գործերի, որ դառնան դատարանների քննության առարկա, չեք լսել, չեք տեսել և անհնար է տեսած լինեք: Նույնը ուզում եմ պնդել կաթոլիկ եկեղեցու փորձի տեսանկյունից: Նախկին Հռոմի պապը ամենից շատ կարգալույծ արած...