Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»

15 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ն իր հայտնի զեկույցում՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին», որը բխում է ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագրից եւ պատրաստվել է վարչապետի հանձնարարությամբ, 16 արձանագրում է արել՝ բնութագրելով «ճգնաժամը»:

1-ին եւ 2-րդ արձանագրությունները կուսակրոնության ուխտի խախտման մասին են, որտեղ կաթողիկոսից բացի հիշատակվում է 10 տիրադավներից եւս երկու անունը՝ Կոտայքի թեմի առաջնորդ, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի եւ բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Սակայն, զարմանալիորեն, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունը, որը մեղադրվում էր փողերի լվացման, օֆշորներում հաշիվներ ունենալու մեջ, եւ որի մասին Փաշինյանը ժամանակին խոսում էր «Բենթլի Կճոյան»-ով, չկա:

Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ Փաշինյանի՝ «Եկեղեցու բարենորոգման խորհրդին» միացած Կոտայքի թեմի առաջնորդն ինչ-որ պահից հրաժարվել է Մայր Աթոռի դեմ պայքարին մասնակցելուց: Թերեւս սա է պատճառը, որ նրա անունը նշվել է զեկույցում: Մեր տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդը ծանր է տարել այդ փաստը:

Մենք նրան հարցրինք․ «Դուք միացել էիք Փաշինյանի բարենորոգման խորհրդին, ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր անունը գրվել է որպես կուսակրոնության ուխտը խախտող հոգեւորականի օրինակ, խնդիրներ ունե՞ք իշխանության հետ»։ «Ինչի՞ ինձ չեք հարցնում, թե ամեն շաբաթ քանի կարիքավոր ընտանիքի եմ օգնում, դրանի՛ց հարցրեք, Ձեր հարցի հետ կապված՝ ես ոչ մի պատասխան չունեմ ասելու»,- ասաց նա:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել․ Sputnik

«Դոպինգ Սփեյս» ընկերությունը դեռևս չի վերադարձրել Ջենիֆեր Լոպեսի համերգից խնայված գումարները։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Նախարարությունից հայտնում են՝ եթե ընկերությունը...

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։ Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ...

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

Ուժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». որն է պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քաղաքական որոշում է կայացվել՝ հրաժարվել գաղտնիության «դոստուպից»․ խոսքը պատգամավորների՝ պետական գաղտնի տեղեկություններին հասանելիություն ունենալու համար հատուկ փաստաթղթի տակ...

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի շուրջ հարցեր են առաջացել։ Նշենք, որ երեկ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե...

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Միջազգային առողջապահական պրակտիկայում և առողջապահության տնտեսագիտության մեջ դեղերի հասանելիությունն ու գնագոյացումը համարվում են քաղաքացիների կենսամակարդակի և սոցիալական պաշտպանվածության առանցքային գործոններից մեկը: Դեղորայքի բարձր գներն առաջին...