Որքա՞ն ծիրան է արտահանվել. Պապոյանը չափման ֆիկտիվ միավոր է հորինել․ Վահե Սարգսյան

24 Հունիսի, 2025

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը կայքում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառմանը այն մասին, թե այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը․

«Ամբողջ աշխարհում որպես ծիրանի կամ այլ մրգի զանգվածի չափման միավոր ընդունված է գրամը, կիլոգրամը, տոննան և այլն, իսկ Պապոյանի մոտ այլ չափման միավոր է գործում, այն է` բեռնատարը:

Դե, իսկ  բեռնատարները լինում են տարբեր բեռնատարողությամբ, օրինակ, 20, 10 կամ 2 տոննա: Ստացվում է, որ Պապոյանը շուկայում ծիրան գնելիս վաճառողից խնդրում է ասենք ոչ թե 3 կգ, այլ 0,000056 բեռնատար ծիրան:

Մեր կողմից բարի խորհուրդ Պապոյանին: Որպեսզի այդ թվերը ֆիկտիվ չլինեն, ներկայացրեք դրանք տոննաներով: Ինչպես նաև ներկայացրեք այդ թվերը նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համար: Այլապես՝ ստացվում է, որ չափման այդ ֆիկտիվ միավորը ներմուծելով, փորձում եք քողարկել, թե որքան ծիրան է արտահանվել իրականում»:

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...