Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով. Վահե Սարգսյան

2 Սեպտեմբերի, 2026

«Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է. «Ամեն ինչ պարզ է․ Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով, հիմնական խոչընդոտը՝ ռուսական զորքը դուրս բերվի, և արդեն արևելահայության ցեղասպանության ու Արևելյան Հայաստանի յուրացման դարավոր ծրագիրը կարելի է ընդամենը մի քանի ժամում իրագործել։

Գլոբալ առումով կրկնվում է 1918 թ․ իրավիճակը․ Անդրկովկասի հավաքական իշխանություն Սեյմը 1918 թ․ մարտին անջատվեց Ռուսաստանից և փորձեց ինքնուրույն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ ու Տրապիզոնում սկսեց բանակցություններ, բայց թուրքական բացված ախորժակի դեմ չառան ո՛չ Տրապիզոնի բանակցույունները, որոնք այդ պատճառով ընդհատվեցին, ո՛չ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության հռչակումն ու Ա. Չխենկելու գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումը, որն իբր ճանաչեց Թուրքիան, ո՛չ մայիսին Բաթումում սկսված բանակցությունները Թուրքիայի և անկախ Անդրկովկասյան Հանրապետության միջև։
Թուրքական նենգ դիվանագիտությունը Անդրկովկասի իշխանության հետ ընդամենը խաղ էր խաղում, մինչ թուրքական բանակը հարմար կդիրքավորվեր, և կգար հարմար պահը։
Եվ այդ պահը չուշացավ՝ մայիսին թուրքական զորաբանակը գրավեց Ալեքպոլն ու շարժվեց Երևան, հարավային Վրաստանում էլ թուրքերը գրավեցին Բաթումն ու Օզուրգեթը (Մախարաձեն) և շարժվեցին դեպի Թբիլիսի։ Անդրկովկասի Սեյմը մի քանի օրում փոշիացավ։
Եվ միայն Ախալցխայի ու Ախալքալաքի գավառների մատույցներում հերոսական դիմադրությամբ (հայտնի են հայ-վրացական համատեղ ինքնապաշտպանության և փայլուն դիմադրության վառ օրինակներ), ինչպես նաև Սարդարապատում և այլուր հայության հերոսամարտերով փրկվեցին Թբիլիսին ու Երևանը թուրքական բռնազավթումից։
Արցախահայության ցեղասպանությունից 3 տարի անց տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ արևմտահայության ցեղասպանությունից 3 տարի անց։ Կլինի՞ Սարդարապատի հրաշքը այս անգամ, դժվար է ասել․․․»:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...