Մեր պայքարը պետք է տարիներով շարունակվի, որ Արցախը վերադարձվի իր տերերին։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ և բոլորը պետք է պայքարեն այդ կարևոր իրավունքի համար։ Հենց այս իշխանությունը պետք է պայքարի միջազգային բոլոր հարթակներում, որպեսզի Արցախը վերադարձվի արցախցիներին։ Մենք հստակ պահանջում ենք այնպիսի պայմաններ ստեղծել արցախցիների համար, որ որևէ մեկը չլքի Հայաստանը»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։






