Ո՞րն է ՔՊ-ի մոտ դեսպան աշխատելու գինը. Արսեն Ջուլֆալակյան

25 Օգոստոսի, 2025

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի գրառումը․

«Ո՞րն է ՔՊ-ի մոտ դեսպան աշխատելու գինը:

Պարտավոր ես հերքել/ուրանալ ինքդ քո կամ գործընկերներիդ կողմից վերջին 30 տարվա ընթացքում տարված աշխատանքը, արտաքին քաղաքական գիծը:

Այսինքն՝ հերքել ինքդ քեզ:

2023թ սեպտեմբերի 19-ից հետո հաճախ մտածում եմ, թե ինչպե՞ս է նոր պայմաններում աշխատելու Հայաստանի դիվանագիտական ապարատը՝ հաշվի առնելով նաև, թե ովքեր են նշանակված ԱԳՆ ղեկավար պաշտոններին…

Ստացվում է, որ ՀՀ վարչապետի ակտիվ ջանքերով դեսպանները տևական ժամանակ է զրկված էին որևէ արտաքին քաղաքական օրակարգ առաջ մղելուց  և, մեծ հաշվով, հյուպատոսի գործառույթներ էին իրականացնում նստավայր երկրներում: Բացառությամբ մի քանի ՔՊ-ականի, որոնք զբաղված էին շահագրգիռ գերտերություններում Արցախի ամբողջական հանձնումն օրինականացնելով, Ադրբեջանի թիկունքը պահելով…

Թվում էր՝ դրանից ավելի վատ, անօգտակար վիճակ չէր կարող լինել դեսպանների համար. աշխատել առանց որևէ առաջնահերթության, առանց օրակարգի:

Բայց ոչ:

Այժմ, այդ նույն պատուհասի շնորհիվ, նրանք աշխատելու են միջազգային հարաբերություններում հիմնավորել, որ Արցախը «միշտ էլ Ադրբեջան է եղել», Հայոց ցեղասպանությունը «հայերն են հրահրել», Սփյուռքը «պետք է ինքնուրույն իր խնդիրները լուծի» և այլն:

Ինչպե՞ս՝ չգիտեմ:

Դա է գինը դավաճանների մոտ աշխատելու»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը: Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային...

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի...

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին. «Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է...

Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ Հայաստանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել․ Սերգեյ Շահվերդյան 

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ...