Արսեն Ջուլֆալակյանը, Արգենտինայի դրոշի ներքո, ոսկե մեդալ է նվաճել:
Արգենտինայի Ռոսարիո քաղաքում ընթացող «Սանտա Ֆե-2026» Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո 77 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից:
39-ամյա մարզիկը Հայաստանի դրոշի ներքո նախկինում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր:
Արգենտինան վերջին 16 տարվա ընթացքում Հարավամերիկյան խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում ոսկե մեդալ չէր նվաճել:






