Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ»

21 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, բայց և, միևնույն ժամանակ, հստակ որևէ պատասխան չեն տալիս։ Գրեթե երեք տարի անընդհատ ձգձգում են հարցի քննարկումը, իսկ անցած տարվա մայիսից սկսած պարզապես չեն արձագանքում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԳՆ-ին հրահանգվել է հնարավորինս խուսանավել այս հարցում, որևէ պատասխան չտալ Մոսկվային։ ՌԴ ԱԳՆ-ն էլ առայժմ համբերատար սպասում է։

Սյունիքի մարզում, մասնավորապես Կապան քաղաքում 2022 թ. հոկտեմբերից գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական հետաքրքրվածության աճով պայմանավորված՝ քննարկվում էին Ռուսաստանի և Ֆրանսիայի (պատվո հյուպատոսի գրասենյակ) ներկայացուցչությունների բացման հարցերը։ 2025 թ. հունիսին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ։ Ընդ որում, Ֆրանսիան էլ գլխավոր հյուպատոսություն էր ցանկանում բացել Իրանի օրինակով, բայց հայկական կողմը խնդրել էր միջանկյալ լուծում գտնել, մինչև հասկանա «գլխի գալիքը»։

Ռուսաստանը վերջին անգամ անցած տարվա մայիսին էր հայտարարել հյուպատոսության մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2025 թ. մայիսի 21-ին Երևանում հայտարարեց, որ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,- ասել էր Լավրովը։

Օրեր անց Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո նյարդային արձագանք էր տվել ՌԴ հյուպատոսություն ստեղծելու մասին հարցին, ասել, թե հարցը քննարկվում է։ Շուտով մեկ տարին կլրանա, բայց «սայլն» այդպես էլ տեղից չի շարժվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 21․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

ՀՀ ԱԳՄԱ մամուլի խոսնակը պաշտոնական հաղորդագրության մեջ օգտագործել է Իրանի նախկին դրոշը. Արեգա Հովսեփյան

«ՀՀ ԱԳՄԱ (նույն ինքը` ԱԳՆ) նախարարության պաշտոնյան, գրառում անելով նախարարի`Իրանի Իսլամական Հանրապետությումն նախատեսվող այցի մասին, օգտագործում է Իրանի նախկին դրոշը, որի նկատամաբ Իրանում կա խիստ զգայուն վերաբերմունք. այն կիրառվում էր մինչև հեղափոխությունը և այսօր...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա․ Կոբախիձե

Մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ, և անհրաժեշտ է աշխատել երկու երկրների հետ սահմանների սահմանազատման և սահմանազատման ուղղությամբ։ Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց օդ» հաղորդման ժամանակ...

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ոտքը փրկեն

Պայքարում են, որ ոտքը փրկեն, Անի Ավետիսյանին դեռ 3 վիրահատություն է սպասվում, այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը` Արփի Ավետիսյանը։ «Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր...

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով։ Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն...