Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը…. «Փաստ»

23 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել… Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»:

Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ինչի՞ համար է հայտնում: Այն բանի, որ Իլհամ Ալիևը թույլ է տվել կամ համաձայնել է, որ ադրբեջանական տարածքով ինչ-որ երրորդ կամ չորրորդ կարգի ցորենով բեռնված գնացքի մի շարժակազմ ընթանա դեպի Հայաստան: Հա, ու մեկ էլ այն բանի համար, որ մեկ այլ շարժակազմով էլ մի 20 ցիստեռն բենզին մտնի Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան: Ասել, որ խայտառակություն է, նշանակում է՝ ոչինչ չասել:

Ախր, ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն:

Այն նույն Ալիևի՞ն, որի հետ, կարելի է ասել՝ «համատեղ ուժերով», արցախցի հայերին տնազուրկ ու բնազուրկ են արել, հայրենազրկել: Չնայած, եթե Փաշինյանի ու քպականների համար Արցախը բեռ էր ու «վզի թոկ» էր, ապա տրամաբանություն կա. Ալիևի միջոցով նրանք ազատվել են պարանից ու հիմա ուրախ-ուրախ բացականչում են, թե Արցախը տվեցին ու ինքնիշխանություն ձեռք բերեցին: Դե, պարտությամբ հպարտացողներից ուրիշ ի՞նչ սպասել:

Ո՞ւմ է Փաշինյանը շնորհակալ ու երախտապարտ. այն նույն Ալիևի՞ն, որ մեր 5000 լուսավոր տղաների գլուխ կերավ: Շնորհակալ է ո՞ւմ, նրան, որ մի քանի տասնյակ հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերի ու պատանդ է պահում, զուգահեռ՝ նաև համաներում է հայտարարում Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմական գործողություններին մասնակցածների նկատմամբ: Ալիևի՞ն, որ քնած հայ սպային Բուդապեշտում կացնահարած ստահակին նոր կոչում ու պաշտոն է շնորհում: Ալիևի՞ն, որի հրամանով քանդվում ու ավերվում են Արցախի հայկական հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանատները, պարզապես գյուղերն ու քաղաքները:

Ալիևի՞ն, որ բացեիբաց հայտարարում է Հայաստանի տարածքը ևս զավթելու և ադրբեջանական թուրքերով բնակեցնելու մասին:

Իսկ գուցե նրա համար է երախտապարտ ու շնորհակալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, Արևմուտքի հետ ձեռք ձեռքի պատրաստ են իրենց աջակցել իշխանությունը պահելու համա՞ր: Որ ի՞նչ անի, էլ ինչե՞ր զիջի…

Նմանատիպ նյութեր

Այն, ինչ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն. Իվետա Տոնոյան

Այն, ինչ կատարվեց ԿԸՀ-ում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն. Իվետա Տոնոյան

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. Այն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն։ Գիշերվա կեսին, մթության քողի տակ, գաղտագողի կայացված այս խայտառակությունը ուղիղ ԲՀԿ–ին ուղղված հարված էր, որի նպատակը...

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, և սա արդեն փաստ է. Ազա Բաբայան

Ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, և սա արդեն փաստ է. Ազա Բաբայան

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ամեն ինչ անում են, որ Թրամփը, Էրդողանը և մնացածներն իրենց շնորհավորանքները հետ վերցնեն։ Չեն վերցնի, իհարկե, բայց մի լավ կվարկաբեկվեն։ Միայն այդ երկու տեղամասերի քվեարկությունն անվավեր ճանաչելը բավական է ընտրությունների...

Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել - միջինից էապես ավելին։ Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով...

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության...

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները

Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները: «Հիմնվելով այն փաստի վրա, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները հասել են Իրանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներին և հաստատվել, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ,...