Վիլնյուսի փողոցում պայթել է «Թիմ Տելեկոմի» ավտոմեքենան, ինչից հետո ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվել․ Շամշյան

18 Հուլիսի, 2026

Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝ Վիլնյուսի փողոցի 3-րդ շենքի բակում գտնվող էլեկտրաենթակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ենթակայանի հարևանությամբ կայանված «UAZ» մակնիշի ավտոմեքենայում բռնկված հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Տեղում պարզվել է, որ նշված ենթակայանի մոտ «Թիմ Տելեկոմ»-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենան կայանել է «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը, ով աշխատանքներ է իրականացրել և իրենց պատկանող կապի միջոց վահանին էլեկտրաէներգիա տալու ժամանակ ավտոմեքենայի մեջ տեղադրված գեներատորից հրդեհ է բռնկվել և տարածվել ավտոմեքենայի մեջ, ինչի ժամանակ էլ նաև պայթյուն է տեղի ունեցել։ Այդ ամենի հետևանքով «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակցի՝ աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով խոշոր չափի վնաս է պատճառվել ՀԷՑ-ի ենթակայանին և դրանից դուրս եկող մալուխների, ինչի հետևանքով նշված ենթակայանից սնուցվող 5 բազմաբնակարանային շենքեր հոսանքազրկվել են։

Արդեն ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ՀԷՑ-ի մասնագետներն անհետաձգելի աշխատանքներ են իրականացնում, որպեսզի էլեկտրամատակարարումը վերականգնվի։

Ֆոտոլրագրողը հայտնում է տեղեկությունները, որ հրդեհը բռնկվել է ՀԷՑ-ի սպասարկվող մեքենայից, իրականությունից հեռու է։

Տեղում «Թիմ Տելեկոմ»-ի աշխատակիցը ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկաններին հայտնել է, որ կրակի մատնված ավտոմեքենան պատկանում է իրենց ընկերությանը։

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...