Վերջիվերջո Հայաստանի Հանրապետության սահմանները ի՞նչ ուրվագիծ ունեն․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականին 

11 Օգոստոսի, 2026

«Հարց կա, որի մասին ուզում եմ խոսել առաջին օրվանից՝ թե վերջիվերջո Հայաստանի Հանրապետության սահմանները ինչ ուրվագիծ ունեն, և Հայաստանի Հանրապետության տարածքը որքան է։

Դուք ասում եք, որ տարածքը որոշվում է Ալմաթիի հռչակագրով, որը Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դիտել է որպես պետական տարածքներ։ Չեմ ուզում հիմա խորապես դրան անդրադառնալ։

Շատ լավ։ Խորհրդային Միության ժամանակ վարչատարածքային բաժանման մասին ընդհանուր օրենք չի եղել։ Յուրաքանչյուր հանրապետության տարածքը որոշվել է իր Գերագույն խորհրդի որոշումներով, Մինիստրների խորհրդի որոշումներով և այլն, և այլն։ Բայց այդ որոշված տարածքները արձանագրվել են տարբեր տեղերում՝ օրինակ, Խորհրդային Միության ժամանակ հրապարակված քարտեզներում, պաշտոնական հրապարակային այլ փաստաթղթերում, հանրագիտարաններում։

Հանրագիտարանները հատուկ եմ նշում, որովհետև սահմանազատման ժամանակ, երբ խոսքը գնում էր այն մասին, թե ինչ վերաբերելի փաստաթղթեր են օգտագործվել, նշվել էին նաև հանրագիտարանները։

Ուստի ես ուզում եմ կարդալ։ Խորհրդային շրջանում հրապարակված հայկական հանրագիտարանում Հայաստանի Հանրապետության տարածությունը նշված է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր։ Նմանապես նույնը գրված է «Խորհրդային մեծ հանրագիտարանում»։

Եվ «Խորհրդային Միության հանրագիտարանում», սա էլ 1979 թվականի հրապարակում է, նույնպես նշված է՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր։

Ինձ հետաքրքիր է՝ թե դուք տեղյա՞կ եք արդյոք, թե երբ շրջանառության մեջ մտավ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր թիվը։ Որովհետև 29 743-ը, որ կլորացնում ես, 29 700 է դառնում։ Ինձ հետաքրքիր է՝ այդ 57 քառակուսի կիլոմետրը ե՞րբ անհետացավ»,- այս հարցն է ուղղել ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները Սաչխերեի գնդապետ Բեսիկ Կուտատելաձեի անվան լեռնային պատրաստության դպրոցում անցնում են ամառային նախնական դասընթաց։ Վարժանքները անցկացվում են եռակողմ ռազմական համագործակցության շրջանակներում։ Վրաստանի պաշտպանության...

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով

Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք հարգում ենք Հայաստանի բոլոր ինքնիշխան իրավունքները», - լրագրողներին...

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»

ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես...

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...