Վերջին տարիներին Հայաստանում տապալվել է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր. Հակոբ Բադալյան

21 Օգոստոսի, 2025

«Վերջին տարիներին Հայաստանում տապալվել է մի քանի խոշոր ներդրումային ծրագիր: Օրինակ, Ֆլայ Արնան, որը արաբական հեղինակավոր Էյր Արաբիայի հետ համատեղ ծրագիր էր եւ միտված էր Հայաստանում ավիացիոն բարձր ստանդարտի համապատասխանող ազգային ավիափոխադրող ունենալուն»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Այդ ծրագիրը տապալվեց, պետության վրա արժեցավ մսխված 10 միլիարդ եւ ավելիւ դրամ, նաեւ ներդրումային հեղինակության անկում, առավել եւս նկատի ունենալով այն, որ արաբական կողմը դժգոհ է Հայաստանի կառավարության պարտաճանաչությունից եւ գործընկերային պատասխանատվությունից:

Մեկ այլ խոշոր ծրագիր էր արեւային կայանների կառուցումը, դարձյալ արաբական Մասդար ընկերոթյան հետ, որն այդ ոլորտում համաշխարհային հեղինակություններից է: 2021 թվականին հայտարարվեց ծրագրի մասին, իսկ շահագործումը պետք է լիներ 2025-ին: 2025-ն ավարտվում է, արեւային կայաններից Կ տառն էլ դեռ չկա: Մինչդեռ, Ադրբեջանն օրինակ Հայաստանից ավելի ուշ գործ բռնեց նույն Մասդարի հետ, ավելի խոշոր ծավալի ներդրումային ծրագիր սկսեց եւ արդեբ շահագործում է:

Հայաստանի պատմության մեջ խոշորագույն ներդրումային ծրագիրը՝ 450 միլիոն դոլարի, Ամուլսարի ոոսկու հանքավայրն էր: Ի դեպ, դա ամերիկյան ներդրում էր, ինչի վկայություն էր եւ այն, որ ԱՄՆ դեսպանները անընդհատ ուշադրության կենտրոնում էին պահում Ամուլսարի ծրագրի ճակատագիրը: 2018-ից հետո ծրագիրը արգելափակվեց, ըստ էության՝ առ այսօր: Արվում են ինչ որ մշուշոտ հայտարարություններ, բայց փաստն այն է, որ Հայաստանի պատմության մեջ  խոշորագույն ներդրումային ծրագիրը տապալված է:

Ես գիտեմ, որ Ամուլսարի վերաբերյալ հանրային կարծիքը տարբեր է: Բայց, ես հիմա չեմ ուզում քննարկել այդ հանգամանքը, որովհետեւ, եթե կառավարության դիրքորոշումը լիներ հստակ՝ ծրագիրը բնապահպանական վնաս է եւ չպետք է աշխատի, այդ դեպքում կարող էինք դրա հետ համաձայնել, կամ՝ ոչ, բայց ամեն ինչ կլիներ հասկանալի, պարզ, կանխատեսելի:

Բայց, կառավարությունն այդպես էլ պատասխանատվություն չունեցավ ասել հստակ որեւէ բան, կայացնել հստակ որոշում եւ իրագործել այն: Իսկ ներդրողները գնահատում են հենց դա՝ պատասխանատվությունը, որոշում կայացնելու եւ դրա համար պատասխանատվություն վերցնելու կարողությունը:

Ինչու՞ եմ անդրադառնում այս թեմային եւ ներկայացնում շարքը, որը գուցե հնարավոր է շարունակել այլ օրինակներով:

Վաշինգտոնյան ակտից հետո ընդհուպ պետական մակարդակով շեփորվում է ինչ որ ներդրումային բում:

Մինչդեռ, ուզում ես ասել՝ ընկերներ, դուք նախ տեր կանգնեիք արդեն իսկ եկած ներդրումներին, Հայաստանի հետ աշխատելու ցանկություն հայտնած եւ ձեզ հետ պայմանավորված ներդրողների հետ իրականացվելիք ծրագրերին, ստեղծեիք դրանցով Հայաստանի արտաքին ներդրումների «ընդունման»  արդյունավետ պատմություն, հետո նոր խոսեք հիպոթետիկ ներդրումայյին բումի մասին, այն էլ առանց դրա առարկայականության գեթե մի շոշափելի հիմք ուրվագծելու»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...