Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

12 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ի զանգահարած վարորդներից մեկը պատմեց, որ իրենք արդեն մոտ 7 օր է՝ գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։

«Մոտ 10 օր է գտնվում ենք ռուսական կողմում և մեզ արգելում են շարժվել։ Մուտք ենք գործել ՌԴ տարածք, մեզ բերել են մի վայր, որը նույնպես գտնվում է անցակետի տարածքում, և արգելում են տեղաշարժվել՝ առանց որևէ հիմնավորման։ Նաև վերցրել են մեր անձնագրերը։ Մեզ որևէ բացատրություն չեն տալիս։ Չգիտենք՝ ինչու ենք այսքան օր այստեղ կանգնած, ինչ պետք է լինի, կամ երբ են թույլ տալու շարունակել ճանապարհը։ Ամենաանհասկանալի վիճակն այն է, որ մեզ նույնիսկ թույլ չեն տալիս առանց մեքենաների դուրս գալ տարածքից։ Ստացվում է՝ կարծես գերի ընկած լինենք այստեղ։ Մոտ 15 մեքենա «ՆՈՅ» կոնյակ է տեղափոխում, սակայն մեր նման այստեղ կանգնած են նաև բազմաթիվ այլ բեռնատարներ, որոնք, որքան մեզ հայտնի է, նույնպես ոգելից խմիչքներ են տեղափոխում։

Մենք պատրաստ ենք անհրաժեշտ բոլոր ստուգումներն անցնել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, եթե որևէ խնդիր կա՝ թող ասեն, թե ինչ խնդիր է։ Բայց մեզ ոչինչ չեն ասում։ Մարդիկ օրերով մեքենաների մեջ են, սպասում են, չեն կարողանում իրենց գործը կատարել, ընտանիքներին էլ չեն կարողանում հստակ տեղեկություն տալ, թե երբ են վերադառնալու։ Ուզում ենք հասկանալ՝ ո՞ւր է կցորդ կոչվածը, որը պետք է զբաղվի այս հարցերով։ Մի հատ չի՞ կարող գալ, տեսնել՝ ինչ է կատարվում, և վարորդների խնդիրը լուծել։ Թե՞ իրենք միայն աշխատավարձ ստանալու համար են։ Մենք ուզում ենք, որ որևէ մեկը գա և վերջապես զբաղվի այս խնդրով, որովհետև արդեն համբերության սահմանն անցել է»,– ասաց վարորդը։

Վարորդների խոսքով՝ խնդիրը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ որևէ ժամկետ չեն նշում, թե երբ կարող են շարունակել երթևեկությունը դեպի Մոսկվա։ Նրանք ակնկալում են, որ համապատասխան մարմինները կպարզաբանեն ստեղծված իրավիճակը և հնարավորինս արագ լուծում կտան խնդրին։

Բեռնատարների վարորդները նաև խնդրում են պատասխանատու պաշտոնյաներին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին և առնվազն հստակ տեղեկություն տրամադրել իրենց՝ կանգառի պատճառների և հետագա գործողությունների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ 64-ամյա տղամարդը...

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող,...

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ.-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը շուրջ 1 միլիոն էր, որից մոտ 344 հազար ավտոմեքենա հաշվառված էր Երևանում, իսկ այսօր բնականաբար այս թվային պատկերը փոփոխվել է ավտոմեքենաների...

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։ Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են...

Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է առաջադրել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Իրանը ԱՄՆ-ին յոթ պայման է առաջադրել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ յոթ պայման, հայտնում է «Tasnim»-ը։ Իրանական կողմը ԱՄՆ-ին ուղերձ է հղել, որում Հորմուզի նեղուցը բացելու համար յոթ պայման է ներկայացրել։ Այդ մասին, իրազեկ աղբյուրին հղում անելով, հայտնում է...